«Երկիրս փորձարկումների չենթարկե՛ք․ հետո չասեք, թե չեմ զգուշացրել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անհամեստ չհնչի, բայց փաստ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում դժվար թե գտնվի մեկը, ով ինձանից հաճախ, ինտենսիվ եւ բովանդակային աշխատանք է տանում Եվրոպական Միության կառույցների հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արեւմուտքի հետ մեր հարաբերությունները մշտապես եղել են արտաքին քաղաքականության հարստացման, բալանսավորման, ներքին քաղաքական օրակարգի եւ բարեփոխումների տեսանելի, շոշափելի եւ առարկայական բաղկացուցիչ։

Գեոպոլիտիկ եւ ոչ մի կենտրոն ի զորու չէ միայնակ հոգալ եւ բավարարել Հայաստանի եւ Արցախի բոլոր խնդիրներն արդի աշխարհում՝ անվտանգությունից մինչեւ տնտեսություն ու կրթություն։

Երկրի արտաքին քաղաքականության վեկտորների միջանցքը, ելնելով տարածաշրջանային առանձնահատկություններից, շատ նեղ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջին շրջանում տեղի ունեցող երեւութները, սակայն, անհանգստացնող են եւ մտահոգիչ։ Նշաններ եմ տեսնում, որ ոմանք, երկրի գործող ղեկավարության հորդորով կամ համաձայնությամբ, փորձում են Հայաստանը ներքաշել գեոպոլիտիկ խաղի մեջ, դարձնելով մեզ հզորների բախման մարտադաշտ։

Երկիրս փորձարկումների չենթարկեք։ Ձեր ներքին խաղիկներն ու նոպաները մի կողմ՝ ժողովրդի եւ պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք։

Հետո չասեք, թե չեմ զգուշացրել…»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով