Երբ Մակունց ռանգի պաշտոնյան արտաբերում է որոշակի բառեր, ընդունված է մտածել, որ դրանք ուղղակի անձնական կարծիք արտահայտող բառեր չեն

Գուցե և սխալ ժամանակ եմ ընտրել այս թեմային անդրադառնալու համար, քանի որ այսօր ազգս պառակտված է Ռ. Քոչարյանի խափանման միջոցի շուրջ ծավալվող իրավիճակի պատճառով, բայց լռել չեմ կարող:

Լիլիթ Մակունցը 2019 թվականի հունվարի 14-ից հանդիսանում է Իմ Քայլը դաշինքի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը: Երբ այս ռանգի պաշտոնյան արտաբերում է որոշակի բառեր, ընդունված է մտածել, որ դրանք ուղղակի անձնական կարծիք արտահայտող բառեր չեն, այլ պաշտոնական դիրքորոշում արտահայտող բառեր են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամուլսարի շահագործման հետ կապված ՀՀ քաղաքացիների որոշակի խմբի դժգոհության վերաբերյալ այս տիկինը արտաբերել է հետևյալ բառերը՝
«Հույս ունեմ՝ վարչապետի խոսքը բավականին համոզիչ էր, փաստարկված ե՛ւ բնակիչների համար, ե՛ւ բնապահպանների… Հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի այն կետին, որ ոստիկանությունը ստիպված լինի միջամտություն ցուցաբերել»։

Ես եթե ջերմուկցիների տեղը լինեի, սա կընդունեի որպես բացահայտ սպառնալիք: Բայց դա դեռ մի կողմ դրած, ուզում եմ հասկանալ ՀՀ գլխավոր բնապահպան Լենա Նազարյանի դիրքորոշումը Ամուլսարի հարցում: Հիշեցնեմ, որ այս պահի դրությամբ Լենա Նազարյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ Փոխխոսնակ և որ դեռ 2017 թվականի դեկտեմբերին նույն Լենա Նազարյանը, երբ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր էր, խիստ դեմ էր արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործմանը: Արդարության համար ասեմ, որ այս օրերին տիկին Նազարյանը նույնպես արտահայտել է իր մտահոգությունը, սակայն շատ ավելի զուսպ, քան ընդդիմադիր եղած ժամանակ: Այն ժամանակ նա շատ կոշտ ձևով մեղադրում էր իշխանություններին հանքի շահագործման արդյունքում հնարավոր բնապահպանական խնդիրները անտեսելու համար, ինչը հասկանալի է: Բայց այսօր ո՞ւմ պիտի մեղադրի: Չեմ կարծում, որ կմեղադրի ներկա իշխանություններին, հո ինքն իրեն չի մեղադրելու…

Ավաղ, այսպիսի իրարամերժ դիրքորոշումներ հաճախ ենք տեսնում այսօրվա Հայաստանի քաղաքական դաշտում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչևիցե, վերադառնանք Լիլիթ Մակունցի ոստիկանության միջամտության մասին խոսքերին: Մի պահ պատկերացրեք, ի՞նչ աղմուկ-աղաղակ կբարձրացներ նույն Լիլիթ Մակունցը, կամ ընդդիմադիր Լենա նազարյանը, եթե իրենց կողմից այդքան քննադատվող նախկինների ժամանակ ՀՀԿ ԱԺ ֆրակցիայի ղեկավարը հնչեցներ այսպիսի սպառնալիք: Այս ֆոնի վրա առավել զավեշտալի են այն հայտարարությունները, որ անցած տարվա ՛թավշյա հեղափոխության՛ շնորհիվ Հայաստանը ազատվեց բռնապետական ռեժիմից: Ասածս ի՞նչ է՝ դուք ընդդիմադիր եղած ժամանակ ինչպես ուզեցել եք, երբ ուզեցել եք քննադատել եք գործող իշխանությանը, ժողովրդին զանազան առիթներով փողոց եք հանել, այդ թվում նույն Ամուլսարի հարցի կապակցությամբ, սակայն երբեք ձեր հասցեին չեն հնչեցվել այսպիսի սպառնալիքներ: Հիմա ուզում եմ նորից մտածեք և ձեր համար որոշեք, թե երբ է եղել իրական բռնապետություն՝ նախկինում, թե՞ հիմա:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով