Բնակարանում հայտնաբերվել է 28-ամյա երիտասարդ աղջկա խեղդված դի. հայտնաբերվել են նաև ոչ ավանդական սեռական հարաբերությունների համար նախատեսված իրեր

shamshyan.com-ի փոխանցմամբ ,այսօր՝ սեպտեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի 9 բնակարանում երիտասարդ աղջկա դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի ննջասենյակում կիսամերկ վիճայում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 28-ամյա Ն. Հովհաննիսյանի դին:

Դատաբժիշկը տեղում զննելով հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների, մահը վրա է հասել խեղդելու հետևանքով:

Այս պահին տեղում դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները՝ Վ. Ասատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ սպանվածը վարձակալական հիմունքներով է բնակվել այստեղ և այդքան էլ շփում չեն ունեցել նրա հետ:

Մանրամասն` shamshyan.com-ում

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Այսօր վտանգը մեր դռան մոտ է

01.07.2020

Սերժ Սարգսյանի ֆենոմենը

30.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով