«Արցախի հերոսը պետք է լինի ազատության մեջ». Վահան Բաբայան

,Անկախ նրանից՝ ով է սիրում Քոչարյանին, ով չի սիրում, պետք է երկրում պահպանվի օրինականություն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մասին լրագրողների հետ զրույցի ընդացքում ասաց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

««Մենք միշտ հայտնել ենք մեր մտահոգությունը և Քոչարյանի կալանքի մեջ գտնվելը օրենքի խախտում է: Եվ ինչի՞ համար են այսքան ձգձգում, բավականին զարհուրելի է  և զարմանալի: Մենք, որպես ՀՀ քաղաքացի,որպես երկրի ապագայով  մտահոգ մարդիկ,պետք է իրականում թացը չորից տարբերենք և հասկանանք,որ  իրավական պետության կառուցման ճանապարհին, մենք չպետք է շարժվենք «սիմպատիայով»  և «անտիպատիայով»:
Այստեղ  քաղաքական  խնդիր  չի  ամենևին,խնդիրը իրավական դաշտում է:Եթե կա  ՍԴ   որոշում`անկախ նրանից ով է սիրում Քոչարյանին, ով` ոչ, պետք է երկրում պահպանվի օրինականություն և չլինի ընտրովի արդարադատություն:
Ռեֆորմիստների կուսակցությունը աջակցում է այս գործընթացում իրավական  արդար որոշումներին և իհարկե Ռեֆորմիստների կուսակցությունը բազմաթիվ անգամ իր  հայտարարությունները արել է, որ երկրում չպետք է լինի  ընտրովի արդարադատություն, չպետք է լինեն վենդետաներ, չպետք է լինեն վրեժխնդրություններ և Արցախի հերոսը պետք է լինի ազատության մեջ»- ասաց Բաբայանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով