Ակամայից էլի հիշում ենք մսով պերաշկու մասին

Մեր նախկին ընդդիմադիրներից` հանձինս հենց Նիկոլ Փաշինյանի, հաճախ ենք լսել, որ նախկինում ապրանքները Հայաստան էին ներկրվում մենաշնորհով, գինն էլ հաճախ որոշում է 1-2 ներկրող և պայմանավորված անհիմն բարձր արժեք սահմանելով՝ նրանք ստանում են գերշահույթ:

Մեր նախկին ընդդիմադիրներից` հանձինս հենց Նիկոլ Փաշինյանի, նախկինում հաճախ ենք լսել նաև, որ բենզինը և դիզվառելիքը ևս դրսից ներկրում է ընդամենը մի քանի ընկերություն, այսինքն այստեղ ևս կա մենաշնորհ և այդ կազմակերպությունները ևս փոխհամաձայնեցված կերպով սահմանում են վառելիքի արժեքից շատ ավելի բարձր գին և վաճառում են ստանալով գերշահույթ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր նախկին ընդդիմադիրներից` հանձինս հենց Նիկոլ Փաշինյանի, նախկինում շատ հաճախ ենք լսել նաև այն, որ Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ պատրաստի շաքարավազ, շաքարի հումքի անվան տակ մուտք է գործում գործարան և այնուհետև հայտնվում տեղական շուկայում առանց պատրաստի ներմուծված շաքարի համար նախատեսված հարկերն ու տուրքերը վճարելու, և այսպիսով ևս այն վաճառում են ստանալով գերշահույթ:

Այս ամենը մեր նախկին ընդդիմադիրների, իսկ այժմ իշխանության եկած չինովնիկների՝ հանձինս հենց Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է բազում անգամներ: Այս ամենը նշանակում է, որ Իշխանափոխությունից հետո այդ մենաշնորհները պետք է վերացվեին, այդ գերշահույթ ապահովող անհիմն և արհեստական ուռճացված գները պետք է իջեցվեին: Մինչդեռ այսօր բոլորս լավ ենք հիշում, ար այդ ամենից էժանացավ միայն Հայաստան մուտք գործող բանանի մանրածախ գինը, այն էլ միայն 40-50 դրամով և այդ էլ՝ ժամանակավոր: Մոտ այդքանով էլ էժանացավ նաև շաքարավազը: Այսօր արդեն անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներին՝ պարզվում է, որ սննդամթերքի շուկայում 2019թ.-ի հուլիսին նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է 2.8%, իսկ հունիս ամսվա աճը եղել է 4.8 %:

Հացը թանկացել է 5.5 %-ով, ձուն՝ 38.9 %-ով, միսը՝ 3.1 %, կարտոֆիլը՝ 75.4 %, թռչնամիսը՝ 13.6 %, բանջարեղենի գներն աճել են 11,7%-ով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակամայից էլի հիշում ենք մսով պերաշկու մասին, մեր նախկին ընդդիմադիրներից՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, լսած անեկդոտը, երբ մարդը մսով պերաշկի է առնում, կծում է, ասում է՝ միսն ո՞ւր է, ասում են՝ դեռ չես հասել, մի հատ էլ է կծում, ասում է՝ ո՞ւր է, ասում են՝ հոպ, անցար:

Հիմա պարզվում է, որ կառավարության մենաշնորհի դեմ պայքարը, արեստականորեն ուճռացված և գերշահույթ ապահովող գների անկումն էլ էր արդեն իսկ եղել է անցել գնացել է:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով