Monthly Archives: Օգոստոսի 2019

Քոչարյանի անազատության մեջ մնալը իմ,ձեր,բոլորիս ամոթն է.Էդուարդ Շարմազանով

Այսօր` Օգոստոսի 31-ին, Արցախի հերոս,Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65-րդ տարեդարձն է: Քոչարյանը մեր ժողովրդի հաղթանակերի գլխավոր կերտողներից մեկն է: Նրա անազատության մեջ մնալը իմ,ձեր,բոլորիս ամոթն է: Ինչպես ասում էր Սողոմոն իմաստունը` սա էլ կանցնի: Ծնունդդ շնորհավոր,պարոն Քոչարյան: Ազատություն Արցախի հերոսին Էդուարդ Շարմազանով

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին 65-ամյա հոբելյանի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության… Կարդալ ավելին »

Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. Կա երկու զոհ և 16 վիրավոր

Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Մառնուելի-Թբիլիսի ճանապարհին վթարի է ենթարկվել։ «Առաջին լրատվական»-ի նախնական տեղեկություններով կա երկու զոհ և 16 վիրավոր: Ականատեսի փոխանցմամբ վթարի մեղավորը հանդիպակաց գոտի դուրս եկած վրացական համարանիշներով «Ֆորդ» տրանզիտ մեքենան է եղել: Նշենք նաև, որ բոլոր ուղևորները մեկնում էին Բաթումի հանգստանալու:  

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ծննդյան օրվա առթիվ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության 1-ին և Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ պարոն Քոչարյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, տոկունություն և հաջողություններ հանուն արդարադատության Ձեր պայքարում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչ այժմ սատարել և այսուհետ… Կարդալ ավելին »

Շնորհավորում ենք Ձեզ, պարոն Նախագահ

Այսօր`օգոստոսի 31-ին, լրանում է Արցախի 1-ին և Հայաստանի Հանրապետության 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65-ամյակը։ 4news.am-ի  անձնակազմի կողմից ի սրտե շնորհավորում ենք մեծարգո Նախագահ Քոչարյանին հոբելյանի առթիվ, մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք և արգասաբեր աշխատանք՝ հանուն Արցախի և Հայաստանի բարօրության։ Հուսով ենք որ իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները շուտով կդադարեցվեն, կվերացվի ապօրինի կալանքը և նա… Կարդալ ավելին »

Սպառնացել է. ո՞վ է համարձակվել լուսանկարը տարածել համացանցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային ժողովի աշխատակազմում վերջին օրերին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ ԱԺ Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը լծվել է մի կարևոր գործի՝ պարզելու, թե ովքեր են համարձակվել համացանցում տարածել իր կողմից ԱԺ «բերված» Արտակ Բեգոյանի լուսանկարը, որտեղ վերջինս կիսատաբատով է, բոթասներով ու խորհրդարանին ոչ հարիր աշխատանքային հագուստով:… Կարդալ ավելին »

Լեհաստանը մերժել է Փաշինյանին․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լեհաստան չմեկնելու և այնտեղ սեպտեմբերի 3-5- ը կազմակերպվող տնտեսա­կան համաժողովին չմաս­նակցելու որոշումը որևէ կապ չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Լեհաստան չմեկնելու որոշումների հետ: Ըստ դիվանագիտական մեր աղբյուրի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացել է հանդիպում Լեհաստանի նա­խագահ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ, սակայն լեհական կողմը նպատակահարմար չի համարել նման… Կարդալ ավելին »

Բողոքի բուռն ալիքի դեմ առնելով՝ վարչապետը Ամուլսարի հարցով «զադնի» է դրել.Հայկ Գևորգյանց

Բողոքի բուռն ալիքի դեմ առնելով՝ վարչապետը Ամուլսարի հարցով «զադնի» է դրել: Այս մասին է վկայում ոչ միայն ԷԼԱՐԴ ընկերության մասնագետների հետ տողի ունեցած տեսակոնֆերանսը, այլև մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե պաշտոնանկություններ են սպասվում Քննչական կոմիտեում, և շատ հնարավոր է պաշտոնանակ արվի նաև Քննչական կոմիտեի ղեկավարը: Պարզ է, որ վարչապետը Ամուլսարի հանքի շահագործման հարցի շուրջ քննարկումների… Կարդալ ավելին »

«Ոգևորվել է աբաջյան գոհարի մարդը».Արտյոմ Խաչատրյան

«Շվեդիան իրավամբ համարվում է հասուն ժողովրդավարության երկիր և ոգևորիչ օրինակ է մեր համար», – գրում է աբաջյան գոհարի մարդը՝ Շվեդիայի պառլամենտական պատվիրակության այցի կապակցությամբ: Ուշադրություն դարձնենք, որ աբաջյան գոհարի մարդը Շվեդիան օրինակելի չի համարում տնտեսական առումով, նա հենց ժողովրդավարությունն է շեշտում: Թե ինչը պետք է մեզ ոգևորի և օրինակ ծառայի Շվեդիայում և ինչից է ոգևորվել… Կարդալ ավելին »