BBC-ի նյութը պատվիրել է Վահե Գրիգորյանը՝ Սասուն Խաչատրյանի հրահանգով․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Politik.am-ի ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ, BBC պարբերականում մարտի 1-ի գործի վերաբերյալ հրապարակումը տեղադրվել է ՍԴ դատավոր, ՀՀ իշխանությունների հովանավորյալ Վահե Գրիգորյանի միջնորդությամբ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ցուցումով:

Politik.am-ի աղբյուրը ասաց, Գրիգոր Աթանեսյանն անձամբ Վահե Գրիգորյանից է ստացել փաթեթը: Գրիգորյանը լրագրողին հավաստել է, որ նյութերը իրեն է տրամադրել անձամբ Սասուն Խաչատրյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ մեր մոսկովյան աղբյուրի, Վահե Գրիգորյանն ու BBC-ի լրագրող Գրիգոր Աթանեսյանը վաղեմի մտերմություն ունեն: Բացի այդ, գաղտնիք չէ, որ Գրիգորյանը երկար տարիներ բնակվել ու աշխատել է Մեծ Բրիտանիայում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով