5 միլիոն դրամ մսխվեց հանուն այն բանի, որ Երևան քաղաքում սպանվի քաղաքային մշակույթը և քաղաքը վերածվի գեղի

5 միլիոն դրամ մսխվեց հանուն այն բանի, որ Երևան քաղաքում սպանվի քաղաքային մշակույթը և քաղաքը վերածվի գեղի՝ փողոցում գորգեր լվալու քոչվորական ավանդույթով:

Արդյո՞ք սա պետական միջոցների յուրացում չէ, արդյո՞ք ներկայացված ծախսերը տեղավորվում են ողջամտության շրջանակներում: 200 հազար դրամ բրենդավորման համար՝ ինչի՞ բրենդավորւմ, քոչվորական ավանդույթի՞: 300 հազար դրամ սցենարի համար՝ ի՞նչ սցենար, գորգ լվալու՞: Ասեմ, որ եթե գորգ լվալու սցենար գրելը իրոք 300 հազար արժենար, ես արդեն վաղուց մասնագիտությունս փոխած կլինեի և կաշխատեի որպես սցենարիստ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ կարելի էր անել այդ 5 միլիոնով նշվածի փոխարեն: Շատ բան կարելի էր: Օրինակ այսօր շատ մարդիկ բուժման, վիրահատության խնդիրներ ունեն, բայց գումար չունեն: Այդ 5 միլիոնով թեկուզ կարելի էր օգնել մի քանի նման մարդու, նույնիսկ՝ կյանքեր փրկել:

Ռեֆորմիստների կուսակացության փոխնախագահ`  Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով