Daily Archives: 31.08.2019

Պետության հոգածության և ուշադրության կենտրոնում պետք է լինեն մեր բուհերը, դիմորդներ, ուսանողներն ու շրջանավարտները

Շուտով կմեկնարկի 2019-2020թթ. ուսումնական տարին։ Քաղաքական վայրիվերումների մեջ կրթության համակարգը վերաձևավորվեց ու դարձավ մի սուպեր ուղղություն, որտեղ հասարակության հետաքրքրությունը դեպի բարձրագույն կրթությունը նվազեց։ Սկզբում գիտությամբ զբաղվողների թիվը նվազեց, հետո բարձրագույն կրթությամբ հետաքրքրվածներինը, այսինքն՝ գրանցեցինք հետընթաց։ Այդպես էլ պետությունը չդարձավ գիտության ոլորտային զարգացման ուղղություն թելադրողը։ Հիմա արդեն բարձրագույն ուսումնական հաստատությունները ընդունեցին նախատեսվածից ավելի քիչ թվով դիմորդներ։… Կարդալ ավելին »

Պարզվել է Գյումրու աղբավայրում մահացած հայտնաբերված 1 տարեկան երեխայի ինքնությունը, մայրը բերման է ենթարկվել

Ոստիկանները հայտնաբերել են Գյումրիի աղբավայրում մահացած հայտնաաբերված 1-ամյա  երեխայի մորը: Այս մասին հատնում են ՀՀ Ոստիկանությունից: Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։ Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։ Ոստիկանության… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են.Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը քաղաքական առումով շատ վտանգավոր է համարում ՀՀ կառավարության որոշումը` պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար: Արցախյան ընտրությունները կդիտարկեն երկու ՀԿ-ներ`«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»… Կարդալ ավելին »

«Այսօր տեղեկացա, որ Առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Արսեն Թորոսյանը դատի է տվել ինձ».Մարինա Խաչատրյան

Էպիգրաֆ Ասում են` հոգեվարքը դրսևորվում է ցնցումներով և աչքերում վախի արտահայտությամբ Այսօր տեղեկացա, որ Առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Արսեն Թորոսյանը դատի է տվել ինձ։ Այս տեղեկությունը կարդացի առավոտյան Lur info ժամանցային հարթակում ։-) https://lurinfo.ru/…/%d5%a1%d6%80%d5%bd%d5%a5%d5%b6-%d5%a…/… Նշեմ, որ Դատարանի կողմից որևէ ծանուցում դեռ չեմ ստացել և տեղյակ չեմ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Բայց հետաքրքրական է… Կարդալ ավելին »

«Արթուր Աբրահամը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ու լավ է արել».Կարեն Վարդանյան

Արթուր Աբրահամը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ու լավ է արել, իր իրավունքն է, ում կուզի՝ կշնորհավորի: Եվ դրա համար մարդուն փնովողներն ու վիրավորողները առնվազն հոգեկան հիվանդներ են: Դուք ավելի լավ է՝ ձեր սիրելի վարչապետին հարցրեք, թե ինչո՞ւ երեկ այդպես էլ չշնորհավորեց Արցախի նախագահի ծնունդը: Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյան

«Արթուր Աբրահամը դարձավ նիկոլականների աչքի գրողը».Վահան Բաբայան

Արթուր Աբրահամը դարձավ նիկոլականների աչքի գրողը Եթե հայտնի չեմպիոնը չշնորհավորեր նախկին նախագահ Քոչարյանին,կշարունակեր մնալ նրանց հպարտությունը,բայց այսօրվանից նա համալրեց «թալանչիների»շարքը: Սա հենց այն ապացույցն է,որ մեր մոտ սկսվում է մի բան,որի վտանգը շատ ավելի մեծ է,քան բոլոր վատ իշխանավորները միասին վերցրած,դա ֆաշիզմն է:Միայն ֆաշիզմին է բնորոշ այս մոտեցումները: Նիկոլը վաղը գնալու է,բայց նիկոլականները ուր՞են գնալու… Կարդալ ավելին »

Արմեն Աշոտյանի բաց նամակը Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան Չէ, ի պաշտոնե այսպես կդիմեմ՝ Մեծարգո պարոն վարչապետ, Իշխանազավթումից հետո Ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում եղել և մնում եմ Ձեր քաղաքական մրցակիցն ու ընդդիմախոսը, և այս ամիսների ընթացքում ունեցել եմ բազում առիթներ և հարթակներ՝ արտահայտելու իմ քաղաքական դիրքորոշումներն ու մատնանշելու այն սխալները, բացթողումներն ու վրիպումները, որ թույլ եք տվել Դուք և Ձեր կառավարությունը:… Կարդալ ավելին »

«Հանուն պետականության պայքարը արդարության պայքար է».Գևորգ Գևորգյան

Այսօր Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է։ Մեծարգո նախագահ, Արցախյան պայքարում Ձեր անուրանալի վաստակը և պետականաշինության մեջ Ձեր անփոխարինելի ավանդը , որպես պետական գործչի օրինակ, համոզված եմ, որ հաղթելու է քաղաքական ինտրիգներին և խարդավանքներին, որովհետև հանուն պետականության պայքարը արդարության պայքար է։ Շնորհավորում եմ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում` քաջառողջություն,… Կարդալ ավելին »

Արդարությունը վստահ եմ կվերականգնվի և դուք կլինեք մեր կողքին.Վահան Բաբայան

Մեծարգո՛ պարոն Քոչարյան, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ ազատություն ,առողջություն և երկար տարիների կյանք : Արդարությունը վստահ եմ կվերականգնվի և դուք կլինեք մեր կողքին: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան