19-ամյա զինծառայողը լքել է մարտական դիրքը. ադրբեջանական կողմի պնդմամբ՝ նա իրենց մոտ է

«Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը

:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով