«15 միլիոն տուրիստ տարեկան․․․ բայց ինչի՞ 15, մի 25 -30 ասա, ստուգողն ո՞վ ա»․Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«15 միլիոն տուրիստ տարեկան . . .

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց ինչի՞ 15, ասել ասել ա, մի 25 -30 ասա էլի, ինչ մի համեստություն ես անում, մեկա 2050թ. ստուգողն ո՞վ ա . . .

Ընդհանրապես, երբ լուրջ մարդն ինչ որ բան ա հայտարարում, պարտադիր պետք ա ունենա ինչ որ հաշվարկ, հիմնավորում, կանխատեսում։
Եթե իհարկե լավ թամադա չի և կենացներ ասելով ու մարդկանց խաբելով գումար չի վաստակում։

Բայց Փաշինյանը լուրջ մարդ ա, և ես վստահ եմ, որ առանց հիմքերի ու հաշվարկների, այդպիսի լուրջ հայտարարություն չէր անի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջարկում եմ սկսել տեղավորել այդ զբոսաշրջիկներին։ Եթե նույնիսկ մեր բոլոր տները դարձնենք հյուրատուն, Հայաստանն այդքան մարդ չի կարող տեղավորել։ Եվ դրա կարիքն էլ չկա, կարծում եմ, մեր համար 5 միլիոնը սահմանագիծ է, որից ավել արդեն կարող է անվտանգային լուրջ ռիսկեր առաջացնել։

Կամ ո՞նց է այդքան մարդ հասնելու Հայաստան, եթե հիմա մենք ունենք, իսկ տեսանելի ապագայում այլ բան չի սպասվում, միայն օդային ճանապարհ՝ տարածաշրջանի ամենաթանկ ծառայություններով։

Մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհը շրջեցին և արդյունքում հասկացան, որ օդի հարկը պետք է հանել, իսկ օդանավակայանի ծառայությունների գները նվազեցնել։

Ակունք իմաստության . . .

Ու այս արդյունքներով իրենք պատրաստվում են տարեկան 15 միլիոն տուրիստ ընդունել։

Եթե նույնիսկ օդանավակայանի հնարավորություններն ավելացնենք 5 անգամ, ապա այդ թվին հասնել չենք կարող։

Լավ, բա տեսնես ի՞նչ ա մտածել։

Հասկացա։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը պատրաստվում ա լուծել ռուս-վրացական հակամարտությունը և վերագործարկել Աբխազիայի երկաթգիծը։ Բայց շատ խորամանկն ա, չի էլ ասում։ Իսկ Ռուսաստանն ու Վրաստանը տեղյակ ե՞ն, որ շուտով լուծվելու է այդ գրեթե անլուծելի կոնֆլիկտը, թե իրենց անակնկալ ա սպասվում։
Լավ, եկեք չասենք, անակնկալը չփչացնենք։

Իսկ միգուցե Փաշինյանն իր մտքում արդեն լուծել է Արցախի հակամարտությունը, բացել է Թուրքիայի հետ մեր սահմանը, գործարկել է Ջուլֆայի երկաթգիծը, իսկ այդ 15 միլիոն մեր արևելյան և արևմտյան հարևաններն են, որ Հայաստանը շատ կարոտած լինելով հերթ են կանգնել Հայաստան գալու համար։

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի գործերն անքննելի են . . .

Հ.Գ. Սարկազմի համար հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, բայց այլ կերպ հնարավոր չէր»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով