Daily Archives: 05.08.2019

Գրպանահատները Երեւանի 44 համարի ավտոբուսում դանակահարել են քաղաքացուն

Գրպանահատները Երեւանի 44 համարի ավտոբուսում դանակահարել են այնտեղ գտնվող քաղաքացիներից Վահրամ Բուլղադարյանին։ «Նոր քիչ առաջ 44 համարի ավտոբուսում ջեբկիրների հետ խփոցի եղավ։ Երբ դուրս վռնդեցի ավտոբուսից վերջի պահին դանակով խփեց մատիս։ Եթե ավտոբուսի աղջիկները չմիջամտեին երևի տականքը հասցններ դանակով լուրջ վնասվածք հասցեներ։ Էդ են ջեբկիրներն են ում նկարը շրջանառվում ա էր վերջերս»,-նշել է նա։ Ապա… Կարդալ ավելին »

«Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնել է, որ Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝  նշելով, որ ժամանակավորապես արգելվում է Սև ծով մտնել: «Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,- հայտնեցին դեսպանությունից: 168.am

ՀՀԿ հայտարարությունը

Հռչակագիր Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտը գտնվում է բարձր տուրբուլենտականության գոտում։ Երկրի առջև ծառացած հին մարտահրավերներին ավելացել են նորերը։ Դրանք հիմնականում պայմանավորված են մեր երկրի իշխող քաղաքական ընտրանու մասնագիտական մրցունակության ցածր մակարդակով և մերժողականության հասնող անհանդուրժողականությամբ։ Տեղեկատվական հեղափոխության արդյունքում առաջ եկած գործիքակազմը խթանում է ծայրահեղական, ամբոխավարական քաղաքական դիսկուրսը։ Համաշխարհային պատուհաս դարձած կեղծ լուրերի (fake… Կարդալ ավելին »

Արտառոց դեպք Երևանում. Ապագա գյուղի 45-ամյա բնակիչը՝ մտնելով եկեղեցի, հայտարարել է, թե ինքը ապագայից է ուղարկված, եկել է չար ոգիներին մաքրելու, որից հետո ներսում միզել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օգոստոսի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողներին են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Սբ. Սարգիս եկեղեցու ներսում մի քաղաքացի անվայել արարքներ է կատարում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները եկեղեցու մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել այդ… Կարդալ ավելին »

Ավելի լավ չէ՞ր ադրբեջանցիներին ավելի կարճ ասեր՝ Էստի համեցեք. Արգիշտի Կիվիրյան

Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պետական ինստիտուտները կաթվածահար վիճակում են, ձախողված երկիր ա… Ավելի լավ չէ՞ր ադրբեջանցիներին ավելի կարճ ասեր՝ Էստի համեցեք, գրավելու բան էլ չի մնացել: Դարեր ի վեր պատերազմող երկրի կողմից նման հայտարարությունները հնչել են որպես հակառակորդին ուղղված հարձակման առաջարկ եւ կապիտուլյացիայի պատրաստակամություն… Ծայրահեղ վտանգավոր բան է պատերազմող երկրում… Կարդալ ավելին »

Ականջդ կանջի Մովսես Խորենացի, որ ողբում էիր «մանուկ» թագավորիդ համար.Էդուարդ Շարմազանով

Փաշինյանը , այսօր ուղիղ նայելով արցախցիների աչքերին, թող ասի` ինչպե՞ս ապրիլյան պատերազմ սանձազերծած, հայ սպային կացնահարած մարդասպանին հերոսի կոչում շնորհած Ալիևից «կիրթ և նորմալ» մարդու տպավորություն ստացավ: Ինչպե՞ս ստացվեց, որ հրաժարվեց հայկական կողմերի համար ձեռնտու Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից եւ ինչո՞ւ Դուշանբեի վերելակում ներշնչվեց Ալիևի «խաղաղասիրությունից» : Ինչո՞ւ մինչ օրս Արցախը չի վերադարձել բանակցությունների… Կարդալ ավելին »

«Հարգելի Նիկոլի վկաներ, հպարտ եղեք այն փաստի համար, որ ձեր կուռքը կրկին անգամ ձեզ համար եփել է մի բաժին լափշա».Նատալյա Սաղիյան

Նախ սկսենք նրանից, որ եթե իրոք առկա է այդպիսի գաղտնի զեկույց, ինչը ինձ խիստ անհավանական է թվում, ապա առնվազն տարօրինակ է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը նոր է տեղեկանում դրա գոյության մասին: Սա նշանակում է, որ իր իսկ կողմից ձևավոևած կառավարությունում և իր գրպանի Ազգային Ժողովում քաոս է: Հատուկ նշում եմ իշխանության երկու թևը, քանի… Կարդալ ավելին »

Փաշինյանի իշխանության հերթական սուտը բացահայտվեց․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում սպանության մեղադրանքով կալանավորված  ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու համար։ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացված Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝  հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։ Գեղամ Պետրոսյանի ազատ արձակմամբ պայթեց իշխանության հերթական… Կարդալ ավելին »

«Ողբերգությունն այն է, որ գտնվեց Նիկոլի լեգենդին հավատացող մարդկանց մի ստվար զանգված».Կարեն Վարդանյան

Ողբերգությունն այն չէ, որ Նիկոլն արագի մեջ ոտի վրա հորինեց ինչ-որ գաղտնի զեկույցի մասին լեգենդը: Ողբերգությունն այն է, որ գտնվեց այդ լեգենդին հավատացող մարդկանց մի ստվար զանգված: Հանրության մի հատվածը դեռ չի ուզում ինքնուրույն մտածել, վերլուծել ու տեսնել, որ դա անհեթեթություն է, որ չի կարող նման բան լինել, նրանք ուղղակի կուրորեն հավատում են մեկ մարդու… Կարդալ ավելին »

Փաշինյանը հորինել է մի «փաստաթուղթ» որին հղում անելով պնդում է, թե ոչ մի ինստիտուտ մեր երկրում չկա.Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Ինչպես կարող է երկրի վարչապետը երկրի մասին խոսելիս ասել, որ այն ձախողված երկիր է, որքան պիտի մեծ լինի ատելությունը եւ սեփական ինքնագնահատականը ինքնահավանությունը որքան անչափելի, որ հայտարարի ինչ-որ ,փաստաթղթի»մասին, որում իբր գրված է, թե մեր երկիրը ձախողված է եւ․․․՝ այս մասից՝ ուշադիր․«Մեկ տարում այն չի կարելի շտկել»։ Բայց… Կարդալ ավելին »