Daily Archives: 01.08.2019

«Այ էս ամենի պատասխանատուն դու ես, Նիկոլ».Գևորգ Գևորգյան

Այ էս ամենի պատասխանատուն դու ես, Նիկոլ: Դու սկսեցիր քո արշավը ազգայինի դեմ՝ ադրբեջանասեր ու հերոսներ վարկաբեկող թիմով: Դու ստեղծեցիր այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ երկրում, որ բոլոր ապազգային միավորներն ու խմբերը սկսեցին երկրում զգալ ինչպես ձուկը ջրում ու հասանք էս օրին, որ համարձակվում են պղծել մեր հերոսների շիրիմները: Սրանով պահանջում եմ, որ ոստիկանությունը և ազգային անվտանգությունը… Կարդալ ավելին »

Օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային 48 երթուղու աշխատանքը. Քաղաքապետարան

Օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.48 երթուղու աշխատանքը։ Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։ «Հարգելի համաքաղաքացիներ, շահագործող ընկերության կողմից սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. օգոստոսի 1-ից կդադարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.48 երթուղու աշխատանքը: Երթուղին շահագործվում էր «Գրանդ Քենդի» ՓԲԸ -15-րդ թաղամաս ուղեգծով: Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը մասնակիորեն ապահովելու նպատակով՝ ա) միկրոավտոբուսային հ.42 երթուղու ուղեգիծը… Կարդալ ավելին »

Վարչապետի հանձնարարականով կարևոր ՊՈԱԿ–ը լուծարվում է, մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կլուծարվի «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառա­յությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտ­նում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ։ Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարու­թյան միջոցով։ Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնա­րարական էր տվել մշակել և ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություն­ներ։ Պարզվում է՝ դրա հիման վրա մշակվել է «Անասնաբուժասանիտարիայի… Կարդալ ավելին »

Արտակարգ դեպք «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի բակային հատվածում․ ուղևոր տեղափոխելու հարցը վերածվել է ծեծկռտուքի

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ «Զվարթնոց» օդանավակայանի Ոստիկանության գծային բաժնի ծառայողները հերթական դեպքն են բացահայտել «Զվարթնոցի» տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ վիճաբանություն կատարելու կասկածանքով՝ տեղի ոստիկանները գծային բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 34-ամյա Սպարտակ Մ․-ին և Փարաքար գյուղի բնակիչ 31-ամյա Վահան Ա․-ին։ Ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Լևոն Բեգոյանի… Կարդալ ավելին »

Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները

Ֆեյսբուքյան օգտատեր Մերուժ Գասպարյանը տեսանյութ է հրապարակել Եռաբլուրից, որտեղ երևում՝ է ինչպես են պղծվել Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները։ Անհայտ անձինք գիշերը տարբեր ներկերով խզբզել են նկարները, գերեզմանաքարերը, ներկերը կաթեցրել են գերեզմանների վրա։

Իրեն հարգող մարդը չի կարող աշխատել մարդկային արժեքները չգնահատող մարդկանց հետ

Երեկ դիմումիս համաձայն դուրս եկա իմ՝ թաղապետարանի աշխատանքից։ Անցյալ տարվանից պայքարում էի քաղաքային իշխանությունների՝ իմ ղեկավարների, հետ, որպեսզի պաշտպանեմ իմ՝ համայնքային ծառայողի իրավունքները։ Սակայն Երևանի քաղաքապետը և Դավթաշենի թաղապետը այնքան մանրախնդիր ու քինախնդիր են, որ ֆեզբուքյան լայքի համար կրճատեցին պարգևավճարս։ Հարգելի ընկերներ, ճիշտ հասկացեք, խնդիրը գումարը չի։ Խնդիրն այն է, որ իրեն հարգող մարդը չի… Կարդալ ավելին »

«Արմենիա» ԲԿ-ում 21-ամյա հղի կին է մահացել

Հուլիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում 21-ամյա կին է մահացել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչությունից: «Հուլիսի 30-ին ժամը 11:50-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ սուր շնչառական անբավարարություն ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 21-ամյա կինը հուլիսի 30-ին ժամը 9:30-ին հանկարծամահ է եղել»,- հայտնեցին Ոստիկանությունից: Դեպքի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում… Կարդալ ավելին »

«Իյաաա, իրո՞ք», կամ հղփացած լինելու նուրբ արվեստը

Երեկվա  Նիկոլ Փաշինյանի գրառումը կարդալիս շատ հակասական հույզեր ունեցա… Ինձ համար պարզեցի, որ ի վերջո, լրագրողական աշխատանքի տարիները հենց այնպես չեն անցել նրա համար: Տեքստը շատ ճիշտ էր կառուցված: Առաջին իսկ պարբերությունն ընթերցելիս արդեն ինձ մոտ առաջացավ անզուսպ ցանկություն արտաբերել այն արտահայտությունը, որը, ի դեպ, լայն կիրառում գտավ անցած տարվա թավշյա ակցիաների ժամանակ և մինչ… Կարդալ ավելին »

Այսօր Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է

Այսօր հայ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է: Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թվականին Բեյրութում։ 1947 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1977-1992 թթ.` Երևանի օպերայի և բալետի, 1992 թվականից` Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի է եղել: 2015 թ. Հանրապետության տոնի… Կարդալ ավելին »

Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալավան Համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին կնշանակի ՀՀ վարչապետի խորհրդական: Այս մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: Նա մասնավորապես գրել է. «Որպես օրվա ամփոփում. Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»: