«Քիչ է մնում պսակ ուղարկեն, կամ գան Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Նիկոլ 44» գրառումով սև ժապավեն կախեն»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարչապետ Փաշինյանը գրառում է արել այն մասին, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուները նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 64 միլիարդ դրամ ավել գումար են մուծել պետբյուջե։ Մեկնաբանություններն եմ նայում՝ խայտառակ վիճակ։ Էլ գող փիսո, էլ քաչալ շուն… Քիչ է մնում պսակ ուղարկեն, կամ գան Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Նիկոլ 44» գրառումով սև ժապավեն կախեն։ Իսկ այդ գրառումների արանքներում էլ հազվադեպ այսպիսի մեկնաբանություններ. «Բրավո ,վարչապետ ջան
-Միշտ Ձեզ հետ ենք,Ձեր կողքին!!Աստված պհապան Ձեզ եւ մեր հայրենիքին!!»։

Տեսարանը, վստահ եմ, դուր չի գալիս Նիկոլ Փաշինյանին։ Փորձում է նորից սիրաշահի քաղաքացիներին, հաջորդ գրառումն է գրում այն մասին, թե որքան է բարձրացվել զինծառայողների աշխատավարձը հունիսի մեկից։ Մեկնաբանություններում էլի նույն վիճակն է։

Հիմա նստած վարչապետի հաջորդ քայլին եմ սպասում։ Ինքը մարդկանց ուղեղն ուտելու մեծ մասնագետ է։ Անկեղծ հետաքրքիր է, թե էս անգամ ոնց է «ֆռցնելու» ժողովրդին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով