Փաշինյան Նիկոլի նազարյան լենան ասում է, թե Ղարաբաղի հարցը տարածքի հարց չէ, այլ մարդու իրավունքների հարց է

Փաշինյան Նիկոլի նազարյան լենան ասում է, թե Ղարաբաղի հարցը տարածքի հարց չէ, այլ մարդու իրավունքների հարց է: Սա օրինաչափ է Փաշինյան Նիկոլի, նրա թիմի բոլոր հիվանդ, կիսահիվանդ ու ինվալիդ անդամների համար:

Բայց նույն Փաշինյան Նիկոլի մամուլն ու աշխատողները վնգստում են, թե Քոչարյանը հանձնեց ազատագրված տարածքները՝ անդրադառնալով Քոչարյանի փաստաբանի այն մտքին, որ ազատագրված տարածքները չի կարելի է a priori Արցախ համարել: Այսինքն, հիմա սրանց համար Արցախը մարդու իրավունքների հարց չէ, այլ սրբազան տարածքների հարց է: Սա էլ է օրինաչափ Փաշինյան Նիկոլի ու նրա թիմի համար: Ամպագոռգոռ հայտարարություններ անելը սրանց համար սկզբունք է, կարևորն այն է, որ սրանք երբեք չեն անում ռեալ հայտարարություններ, որոնց կհետևեն կոնկրետ քայլեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրինակ, Փաշինյան Նիկոլը երբեք չի ասի պաշտոնապես, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչը 20 տարի շարունակ ասում էին երկրորդ ու երրորդ նախագահները, որովհետև դա հստակ քաղաքական դիրքորոշում է և բանակցությունների հիմնասյուն, բայց նա կարող է ամեն օր էլ ասել, որ Արցախը Հայաստան է:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում իրականում:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով