«Փաշինյան Նիկոլը դեզինֆեկցիա է անում ԵՊՏՀ-ում».Արտյոմ Խարատրյան

 

Փաշինյան Նիկոլն իր խոսքի տեր տղա է, իսկական ժողովրդի վարչապետ: Հավանաբար, վանեցյան արթուրը նրան զեկուցել է, որ տնտեսագիտական համալսարանում շատ են դասախոսները, որոնք հեղափոխության ժամանակ «դուռ են փակել ուսանողների վրա», և ժողովրդի վարչապետը որոշում է կայացրել պատժել բոլորին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր կառավարության դիմաց համալսարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում: Պատճառը՝ ռեկտորի անչափահաս պաշտոնակատար հայրապետյան ռուբիկի կազմակերպած մրցույթն էր, որի արդյունքում 450 դասախոսից աշխատանքից զրկվել է 200-ը: Դասախոսները զարմանալի (ոչ ինձ համար) բաներ պատմեցին մրցույթի մասին: Ուրեմն, հայրապետյան ռուբիկը մրցութային հանձնաժողովներ էր նշանակել՝ բաղկացած բակալավրիատ ավարտած կամ դեռ չավարտած անդամներից: Սրանք մրցույթի մայր հարցը համարել են անգլերենի իմացությունը: Նշենք, որ բուհում դասավանդությունը կատարվում է ՀՀ պետական լեզվով, բայց երբ դասախոսներից մեկը հարցնում է, թե պարտադի՞ր է արդյոք, որ անգլերենի իմացությունը նշանակի նաև, ասենք, տնտեսագիտության լավ իմացություն, հայրապետյան ռուբիկի լակոտախմբի անդամն ասում է. «Ժամանակին՝ այո»:

Ինչևէ, let’s speak English անելով հայրապետյան ռուբիկն իր մրցույթն անցկացրեց: Անգլերենի կատարյալ իմացություն են պահանջել նաև հայոց պատմության 40 տարվա դասախոսից, որն ասում է, թե հայ ուսանողների համար անգլերենով Հայոց ցեղասպանության դասախոսություններ կարդալու իմաստ չի տեսնում: Բարձրագույն մաթեմատիկայի դասախոսներից մեկն ընդհանրապես հրաժարվել է մասնակցել մրցույթին՝ տեսնելով հարցերի ցանկը: Իսկ երբ հանձնաժողովի անդամներին հորդորել է, որ ուշադրություն դարձնեն իր աշխատանքների ցանկին, մի անորոշ պատասխան է լսել (իբր դրանք կարևոր չեն, բայց լավ ա չեն ասել, որ այդ աշխատությունները գրված են կոռումպացված քրեաօլիգարխիայի ժամանակ):

Այժմ՝ գլխավորի մասին: Գլխավորն այն է, որ ԵՊՏՀ կոլեկտիվի մեծամասնությունը լուրջ մասնակցություն ունեցավ Փաշինյան Նիկոլի հեղափոխությանը: Բայց չհասկացավ այն ժամանակ, որ երկրում հաստատվելու է ամերիկյան ռեժիմ՝ ամերիկյան դեսպանի, Սորոս Ջորջի մինասյան լարիսայի հսկողության տակ: Հետևաբար, նաև չհասկացավ, որ անգլերենը Նոր Հայաստանում դառնալու է սրբություն: Հիմա հարցս այս միամիտ տուժածներին. եթե այդ պրիմիտիվ բանը չեք հասկացել, էլ ի՞նչ եք էսօր ձեզ ճղում: Անպայման պիտի հեղափոխություն տեղի ունենար, անպայման Փաշինյան Նիկոլը պիտի 15 ամիս վարչապետ աշխատեր ու ձեր հերն անիծեր, որ դուք այս պարզ իրականությունը ըմբռենեի՞ք:
Ողջունենք Նոր Հայաստանի հերթական զոհերին, նրանց մաղթենք համբերություն, դիետայի ճիշտ ընտրություն (աշխատավարձի և աշխատանքի բացակայության պայմաններում) և, վերջապես, մի քիչ էլ խելք: Ամե՜ն…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Հավելեմ, որ անչափահաս ռեկտորը վունդերկինդ է՝ երկու ամսում դարձել է դոկտոր, դա էլ քիչ է՝ պրոֆեսոր: Բնականաբար, դա տեղի է ունեցել հեղափոխությունից հետո: Նորմալ երկրում դա հնարավոր չէ, դա կկոչվի գրագողություն, բայց սա Նոր Հայաստանն է, որտեղ շուտով դոկտորներ կդառնան արդեն դպրոցներում, հատկապես փողոց փակող լակոտները: Իսկ հայրապետյան ռուբիկի դիսերտացիան իրոք գրագողության և վարչական ռեսուրսի արդյունք է՝ լսեք դասախոսների մեկնաբանություններն ու կարծիքները վունդերկինդ գիտնական հայրապետյան ռուբիկի դիսերտացիայի վերաբերյալ…

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով