Փաշինյանը՝ Ամուլսարի ու Թեղուտի արանքում. «Վալլեքսի» սենսացիոն բացահայտումը.7or.am

7or.am-գրում է

Նիկոլ Փաշինյանը պոպուլիստ է, իսկ դա նշանակում է, որ նա խորապես թքած ունի այն զանգվածի վրա, որն իրեն է պաշտպանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պոպուլիստը ժողովրդահաճո բաներ է ասում ու անում, բայց չի հետաքրքրվում դրա հետևանքներով:

Պոպուլիստն ապրում է տվյալ պահով: Նրա ուշքն ու միտքը աթոռի պահպանությունն է և «Նիսան Քաշքայի»«բարի» ժամանակներին չվերադառնալը, այլ դա միայն ֆոտեներում ապահովելը՝ կադրից դուրս մնացած հսկայական թիկնազորի ուղեկցությամբ:

Պոպուլիստը սկզբունքներ չունի: Նրա սկզբունքն անսկզբունքայնությունն է, իսկ դավանած «իզմը»՝ բարդակիզմը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկակի, եռակի ու քառակի ստանդարտների կիրառումը պոպուլիստի ձեռագիրն է:

Վերցնենք ցանկացած ոլորտ և կտեսնենք, թե ինչպիսին է պոպուլիստ Փաշինյանի պահվածքը և ինչպիսին են պոպուլիզմի հետևանքները:

Թեղուտ VS Ամուլսար

Ինչպես հայտնի է, Ամուլսարի ոսկու հանքը հեղափոխական տեխնոլոգիաների օգնությամբ փակվել է: Նախորդ տարվանից սկսած Փաշինյանի կառավարությունը հանցավոր անգործություն է ցուցաբերում այս հարցում:

Ոմանք սկսել են կասկածել, որ «ժողովրդի» վարչապետն այս հարցում անձնական հետաքրքրություններ և նյութական շահագրգռություններ ունի: Կամ էլ ուրիշներն ունեն՝ սեփականության վերաբաշխման թեմայով: Այդպես է դա թե ոչ, ժամանակը ցույց կտա: Ներկան ցույց է տալիս, որ Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագիրը կանգնեցվել է: Հանքի դեմ բողոքողների պատճառաբանությունն այն է, որ այն վնասակար է շրջակա միջավայրին:

Փաշինյանը, ընդառաջ գնալով ճանապարհ փակողներին, դեռևս չապացուցված բնապահպանական խնդիրների դարդն է լացում՝ մատը մատին չտալով հանքի հետ կապված հարցում: Հարկատուներիս հաշվին 400 հազար դոլար հատկացվեց փորձագիտական գնահատականների համար, բայց դեռ ձեն ծպտուն չկա:

Փաշինյանն իր այս վարքագիծը բացատրում է, իբր, բնության պահպանության իր մոտեցմամբ ու այդ տարածքի մարդկանց կյանքի էկոլոգիական պայմանները չվատացնելու ցանկությամբ: Այն, որ դա այդպես չէ, ցույց է տալիս Թեղուտի հանքի պատմությունը:

Թեղուտի հանքավայրի շահագործումը կանգնեցնելու որոշումից հետո աշխատակիցները փակել էին ճանապարհը՝ պահանջելով հանքի աշխատանքների շարունակում:

Կառավարությունն անմիջապես հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որ հանքը շահագործվի: Եվ դա այն դեպքում, երբ շրջակա միջավայրի աղտոտման առումով Թեղուտի հանքավայրը լրջագույն խնդիրներ ունի: Փաշինյանին, սակայն, դա չի հետաքրքրում: Իրեն հետաքրքրում է «շուխուռը» և այսրոպեական դիվիդենտը:

Ամուլսարում «շուխուռը» հանքը փակելու թեմայով է, Փաշինյանը բավարարում է այդ «շուխուռը» և հանցավոր անգործություն է ցուցաբերում: Ու դա այն դեպքում, որ բնապահպանական խնդիր չկա:

Թեղուտում «շուխուռը» հանքը բացելու թեմայով, է, Փաշինյանն ընդառաջ է գնում «շուխուռ» աողներին ու հանքն ամեն գնով ուզում է աշխատեցնել: Ու դա այն դեպքում, երբ հանքի շահագործումը վտանգավոր է և այդ մասին ահազանգում են և՛ միջազգային փորձագետները, և՛ «Վալլեքս» խումբը:

Փաշինյանական պոպուլիզմի վտանգավոր բնույթը

Փաշինյանի պոպուլիզմը կարող է լրջագույն հետևանքներ առաջացնել: Այդ մասին սենսացիոն հայտարարություն է օրերս տարածել «Վալլեքս» խումբը:

Ընկերությունն ահազանգում է, որ հանքի շահագործումը կարող է կատաստրոֆիկ հետևանքների հանգեցնել: Բայց կառավարությունն աչք է փակում, քանի որ պոպուլիստական նկատառումներից ելնելով ուզում է հանքն աշխատեցնել՝ առանց անվտանգության համակարգերի ներդրման:

Միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններով ամրագրվել է, որ առանց պո­չամ­բարի պատվարի կայու­նու­թյան մակար­դակի բարձրա­ցման և սեյսմիկ ու ստա­տիկ անվտանգության ապա­հով­ման Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետագա շահագործումը կառաջացնի պատվարի ինքնա­փլուզ­ման իրական վտանգ։ Այս մասին գրված է «Վալլեքսի» հաղորդագրությա մեջ:

Այս ահազանգի պայմաններում անգամ կառավարությունը չնկատելու է տալիս հանքի նոր սեփականատիրոջ՝ ՎՏԲ բանկի քայլերը, քանզի տվյալ պահին պոպուլիզմը պահանջում է աշխատեցնել հանքը՝ թեկուզև փլուզման վտանգի պայմաններում:

«Հաշվի առնելով, որ խնդիրը վերաբերում է ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքների ազգաբնակչության կյանքի և առողջության անվտանգությանը՝ պոչամբարի պատվարի կայունության խնդիրների մասին Ընկերությունը 2018 թվականի հուլիսին պաշտոնական նամակներով՝ համա­պա­տաս­խան հաշ­վա­ռում վարելու և հե­տագա վերա­հսկո­ղու­թյուն ապահովելու համար տեղեկացրել է ՀՀ Կառավարության լիազոր մարմիններին (բնապահպանության, արտակարգ իրավիճակների և նախկին էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին) միաժամանակ տրամադրելով ներգրավված բոլոր մասնագիտացված կազմակերպությունների կազմած հաշվետվությունների պատճենները»,- նշված է «Վալլեքսի» հայտարարության մեջ:

Ընկերությունը, փաստորեն, արձանագրում է, որ կառավարությունը հանցավոր վարքագիծ է ցուցաբերում և վտանգավոր ոչ կոմպետենտություն: Ասել է թե՝ պապուլիզմն ունի նաև մահաբեր ու հանցավոր դեմք:

Բազմակի ստանդարտները

Բազմակի ստանդարտներն այդպիսի բան են: Մի դեպքում ոչ մասնագետները պնդում են, որ Սևանի խնդիր կա ու չպետք է հանքի շահագործումը թույլ տալ, և Փաշինյանն ընդառաջում է ոչ մասնագետներին ու թույլ չի տալիս հանքի աշխատանքը:

Մյուս դեպքում հանքի սեփականատերն է փորձագիտական գնահատականների վրա հիմնվելով բարձրաձայնում սպասվող լրջագույն խնդիրների մասին, սակայն վարչապետը կողմ է, որպեսզի հանքը շահագործվի:

Այս ամենի անունն է պոպուլիզմ: Չհաշված դիլետանտիզմն ու բարդակիզմը (միգուցե նաև մասնավոր շահը):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով