Տեռորիստ VS Հերոս


Երեկ Եռաբլուրում տեղի ունեցածը, ինչ խոսք, նողկալի է, բառի ամենաուղղակի իմաստով: Սակայն նույնիսկ այդ պարագայում, պարզվում է, մեր երկրում կան ՛մարդիկ՛, ովքեր պահը չեն բաց թողում և իրավիճակն օգտագործում են սեփական փիառով զբաղվելու համար: Ավելին, այդ փիառը անում են իրական հերոսների հեղինակությունը գետնին տալու փորձերի միջոցով:

Պավլիկ անունով մի ճղճիմ արարած, ով նույնիսկ եթե արցախյան հերոսամարտին ինչ որ ձևով մասնակցել է, ապա ամբողջովին զրոյացրել է այդ մասնակցության նշանակությունը 2016 թվականին, երբ մոռացել է իր հայ լինելը և մասնակցել է հանցավոր գործողությունների, որոնք անհերքելիորեն համապատասխանում են ԱՄՆ Congressional Research Service-ի կողմից տրված ներքին ահաբոկչության սահմանմանը:

Այն պնդումը, որ ՊՊԾ գունդը գրաված ՛մարդկանց՛ խումբը ահաբեկչական խումբ է, յուրաքանչյուր սթափ դատող մարդու համար պարզ ճշմարդություն է: Ոչ մի ողջամիտ մարդ չի երկմտում այն հարցի շուրջ, թե արդյո՞ք ծառայության վայրում գտնվող, ծառայություն իրականացնող ոստիկանին գնդակահարած և հայ բժիշկներին պատանդ պահած անձինք ահաբեկիչներ են, թե ոչ: Այո, ահաբեկիչներ են, միանշանակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ահա երեկ այս ահաբեկչական խմբի ներկայացուցիչը համարձակություն է ունեցել գալ Եռաբլուր… Ավելի ճիշտ, ոչ թե եկել էր, այլ իմացել էր, որ Եռաբլուրում վանդալիզմ է իրականացվել, հասկացել էր, որ հաստատ լրագրողներ կլինեն և ամեն ինչը թողած վազելով հասել էր տեղ, որպեսզի լկտիաբար ինքնահաստատվեր իրեն հայտնի միակ եղանակով՝ իրական հերոսին հեղինակազրկելու փորձ անելով: Ավելին ասեմ, այդ ահաբեկիչը համարձակություն է ունեցել տալ քառօրյա պատերազմի հերոսների անունները և ինքն իրեն դնել նրանց հետ մեկ հարթակի վրա: Սակայն դրանք լոկ ապարդյուն փորձեր են, քանի որ ԱՀԱԲԵԿԻՉԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՀԵՐՈՍ:

Սա հատուկ նրանց համար, ով մինջ օրս դեռ գտնվում է մոլորության մեջ և երևույթները չի կոչում իրենց անուններով: Այո, դրանք մոլորյալներ են, քանի որ ես հրաժարվում եմ հավատալ, որ հայը կարող է գիտակցաբար հայասպանին չհամարել ահաբեկիչ և փորձել արդարացնել ահաբեկչական գործողությունները:

Նոր Հայաստանում ահաբեկիչների նկատմամբ տեսնում ենք առանձնահատուկ մեղմ վերաբերմունք, ինչը անհնարին կլիներ ցանկացած քաղաքակիրթ երկրում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում: Այսքանից հետո միայն ծույլը իրեն չէր տա հետևյալ հարցը՝ ինչպե՞ս ստացվեց, որ նոր Հայաստանում այս աստիճանի խառնվել են բարոյական սկզբունքները, որ ահաբեկչական գործողություններ իրականացրած անձը ազատորեն քայլում է Երևանի փողոցներով, և դա քիչ է, մի հատ էլ գալիս կանգնում է ԻՍԿԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ շիրիմների մոտ ու արտաբերում բարբաջանքներ, իսկ նոր Հայաստանի երկրպագուները դրանից հրճվանք էին ապրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցավով նշեմ, որ համաշխարհային պատմությանը հայտնի են այսպիսի իրավիճակներ…
ՙՙ… Մի՞թե դու չես զգում, որ քո մտքերը մեզ համար շատ պարզ են։ Մի՞թե դու չես նկատում, որ կաշկանդված ես, քանի որ այստեղ բոլորը գիտեն քո դավադրության մասին։ Ո՛րը մեզանից, քո կարծիքով, տեղեկություններ չի ստացել այն մասին, թե դու ի՞նչ ես արել այս գիշեր, որտե՞ղ էիր հավաքել, ի՞նչ որոշումներ ընդունեցիր։ 0′, ժամանակներ, օ’, բարքեր…՚՚
– Ցիցերոն, Կատիլինայի դեմ ճառում

Մի՞թե մենք որպես պետություն պիտի չկարողանանք դասեր քաղել պատմությունից…

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով