«Վարչապետ մի ասա, մի հրաշագործ».Գարեգին Պետրոսյան

Վարչապետ մի ասա, մի հրաշագործ:

Այսքան ներդրումներ այս կարճ ժամանակահատվածում ինչպե՞ս կարողացավ ներգրավել այս անհեռանկարային տնտեսության մեջ: Ինչպե՞ս հաջողեցրեց այս կարճ ժամանակահատվածում 100 հազարավոր նոր աշխատատեղեր հիմնել, 10 միլիարդ թալանը կոպեկ առ կոպեկ վերադարձնել, ինչպե՞ս կարողացավ 15 ամսվա ընթացքում 1.5 մլն տարասփյուռ հայերին վերադարձնել հայրենիք, ադապտացվելու հարկադրանքով իրեն ենթարկել բազմաբևեռ աշխարհակարգի առանց բացառության բոլոր կենտրոններին, Արցախը բերել բանակցոթյունների սեղանի շուրջ և ստիպել Ալիևին գրագիտության ուժով հնազանդվելու վերջինիս կամքին…. Ու այսքանից հետո ընդհամենը մի հատ ստամբուլյան կոնվենցիա էր ուզում վավերացնել, մի հատ է`լ կառավարելի ռիսկերով Ամուլսար շահագործել, ազգովի«թռել եք դեմքին»…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խիղճն էլ լավ բան է, մարդը Գյումրիից 360 հազար քայլ է կատարել, թավշյա հեղափոխություն արել, իսկ դուք ընկել եք աննշան բաների հետևից..

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով