«Վարչապետը դժգոհելու պատճառ չունի, քանի որ հենց ինքն է պարապ-սարապ և գործից գլուխ չհանող քայլիստներին բերել ԱԺ».Հայկ Գևորգյանց

Հայկ Գևորգյանցը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մամուլից տեղեկանում ենք, որ Ծաղկաձորում հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է «Իմ քայլը» խմբակցու­թյան պատգամավորների աշխատանքից, ովքեր այս ժամանակահատվածում որևէ քայլ չարեցին Ամուլսարի հանքի հարցում Կառավարության դիրքորոշմանն աջակցելու համար։

Կարծում եմ, որ վարչապետը դժգոհելու պատճառ չունի, քանի որ հենց ինքն է պարապ-սարապ և գործից գլուխ չհանող քայլիստներին բերել ԱԺ։ Էդ մարդիկ, որ նույնսիկ երազել չէն կարող պատգամավոր դառնալու մասին, սակայն մի օր Փաշինյանի ստվերի ներքո հայտնվեցին բարձրագույն օրենսդիր մարմնում։

Եթե հանկարծ մի օր Փաշինյանը գրիպ ընկնի, պետական համակարգի գործունեությունը լրիվ կրախի առաջ կկանգնի։ Այ այստեղ վարչապետը մտածելու լիքը տեղ ունի, թե ինչպես ներգրավվել պրոֆեսիոնալներին, այլ ոչ թե քաղաքական պատեհապաշտներին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով