Պետք է բուժել հասարակությունը՝ ԱԶԳԱՅԻՆ դիկտատուրային վայել թերապիայով.Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ջղայն ստատուս...

Որ չգրեմ, չի լինի…Հայաստանին դիկտատուրա է պետք, բայց ոչ թե անձերի, այլ Ազգային հենքի վրա ստեղծված ազգային գաղափարախոսության դիկտատուրա…Պետականամետ մտածելակերպով դիկտատուրա…և ամեն ոք և ամեն ինչ իր տեղում կլինի: Մենք սիրում ենք մեր անհաջողությունների մեջ մեղադրել ուրիշներին, մեղավոր են եղել պարսիկները, թուրքերը, նույնիսկ ռուսները, բայց ոչ մենք, քանի որ մենք աշխարհի ամենախելացի ազգն ենք: Հանգիստ թողեք աշխարհին, աշխարհն իր դարդ ու ցավն ունի, կենտրոնացեք ձեր պրոբլեմների վրա, համարձակություն ունեցեք պայքարելու, բայց ոչ բամբասելու, ողջ մամուլը հեղեղված է բամբասանքով, բայց երբ գալիս է կոնկրետ պայքարելու պահը, շատերը կամաց-կամաց աննկատ (թռնում են) հեռանում են:

Հ.Գ. պետք է բուժել հասարակությունը՝ ԱԶԳԱՅԻՆ դիկտատուրային վայել թերապիայով…Այլ ելք չկա՝ վաղն արդեն ուշ կլինի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով