Պետության հոգածության և ուշադրության կենտրոնում պետք է լինեն մեր բուհերը, դիմորդներ, ուսանողներն ու շրջանավարտները

Շուտով կմեկնարկի 2019-2020թթ. ուսումնական տարին։ Քաղաքական վայրիվերումների մեջ կրթության համակարգը վերաձևավորվեց ու դարձավ մի սուպեր ուղղություն, որտեղ հասարակության հետաքրքրությունը դեպի բարձրագույն կրթությունը նվազեց։

Սկզբում գիտությամբ զբաղվողների թիվը նվազեց, հետո բարձրագույն կրթությամբ հետաքրքրվածներինը, այսինքն՝ գրանցեցինք հետընթաց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդպես էլ պետությունը չդարձավ գիտության ոլորտային զարգացման ուղղություն թելադրողը։ Հիմա արդեն բարձրագույն ուսումնական հաստատությունները ընդունեցին նախատեսվածից ավելի քիչ թվով դիմորդներ։ Կարծում եմ՝ կրթության քաղաքականությունը թելադրող կառույցը պետք է մոնիթորինգ իրականացնի և կատարի վերլուծություն։ Որտեղ և ինչու է ընդհատվել առաջարկ-պահանջարկ կապը։ Եվ նաև հստակ դիրքորոշում ունենա աշխատաշուկայում մասնագիտությունների առաջարկությամբ՝ առաջարկելով ավելի ճկուն համակարգ։ Մենք միշտ հպարտանում ենք, երբ մեր երեխաները աշխարհի լավագույն բուհերում են ուսանում։ Բայց նրանք քիչ տոկոս են կազմում:

Պետության հոգածության և ուշադրության կենտրոնում պետք է լինեն մեր բուհերը, դիմորդներ, ուսանողներն ու շրջանավարտները։ Շուտով հանրային քննարկման կներկայացվի կրթության մասին օրենքը։ Առաջարկում եմ շահագրգիռ կողմերին լինել ակտիվ և կրթության զարգացումը ամրագրող առաջարկություններով հանդես գալ ու բարձրաձայնել։

Ազգային ժողովի պատգամավորական կազմում, չկան ընդգրկված առաջատար պրոֆեսորադասախոսական կազմից ներկայացուցիչներ, ուստի առաջարկում եմ, լսումներին և քննարկումներին հրավիրել նաև շահագրգիռ և բանիմաց մասնագետների։ Եվ այս ամենով հանդերձ՝ շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարին։ Ցանկանում եմ բեղուն և արգասաբեր գործունեություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հասմիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով