«Ոմն Սարգիս Արծրունի անդրադարձել է ՀՀԿ գործունեությանը և գաղափարախոսությանը».Լևոն Նազարյան

Ստորև պաշտոնապես…

Սույն թվականի օգոստոսի 25-ին 1in.am կայքի խմբագրականում ոմն Սարգիս Արծրունի անդրադարձել է ՀՀԿ գործունեությանը և գաղափարախոսությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսելով ՀՀԿ «կրեատիվ» մտահղացումների մասին, այս պարոնը արձագանքել է նաև օրերս ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացած «Հայկ Ասատրյան» ակումբի հիմնադիր հավաքին: Տրված մեկնաբանությամբ նա ոչ միայն ի ցույց է դնում իր անտեղյակությունը Հայկ Ասատրյանի գործին և տեսական ժառանգությանը, այլև մատնելով սեփական էությունը՝ քամահրական վերաբերմունք դրսևորում 20-րդ դարի հայ նշանավոր մտածողի և Գարեգին Նժդեհի անզուգական գաղափարակցի, ցավոք, մեզանում դեռևս լիարժեքորեն չարժևորված անձի նկատմամբ /այս առաքելությամբ էլ, ըստ էության, ստեղծվել է «Հայկ Ասատրյան» ակումբը/:
Ակնհայտ է նաև սույն գրչակի անտեղյակությունը ՀՀԿ գաղափարախոսությունից և, մասնավորապես, կուսակցության դավանած պահպանողականությունից, ինչի արդյունքում՝ վերջինս փորձում է ՀՀԿ գաղափարաբանությունը հակադրել համաշխարհային զարգացումների արդի միտումներին և հորինել զուգահեռներ եվրոպական ծայրահեղական կազմակերպությունների հետ:

Բացի այդ, ըստ հոդվածագրի տրամաբանության ստացվում է, որ եթե մենք դեմ ենք ԼԳԲՏ քարոզչությանը ապա պետք է հայտնվենք լուսանցքում։
ՀՀԿ «իրական ռեբրենդինգի» պսևդոտեսության դրոշակակիրը դարձած սույն երազողին խորհուրդ ենք տալիս, երազախաբ չլինելու համար՝ խորքով ծանոթանալ ՀՀԿ արմատներին, պատմությանը և ուշադիր կարդալ ՀՀԿ դավանած պահպանողականության դրույթները:
Բայց կա՞, արդյոք, օբյեկտիվ լինելու ցանկություն:

Լևոն Նազարյան
«Հայկ Ասատրյան» ակումբի քարտուղար

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով