Ո՞ւր է գնում Հանրապետականը. Արմեն Աշոտյան. «Առավոտ»

Մենք մի կողմից վերադառնում ենք գաղափարական ակունքներին, մյուս կողմից, ամբողջությամբ համահունչ ենք եվրոպական քաղաքական տենդենցներին Ժամանակակից աշխարհի տեկտոնիկ տեղաշարժերը մեծապես ազդել են նաեւ քաղաքականության բովանդակության եւ ձեւի վրա՝ ինչպես գլոբալ, այնպես էլ տեղային մակարդակներում: Ավանդական կուսակցությունները տեղեկատվական դարաշրջանում առերեսվեցին պոստ-ինդուստրիալ հասարակության նոր դեմքին, որպես կանոն, պատրաստ չլինելով անմիջապես առաջարկել համարժեք լուծումներ:

Դրա փոխարեն ամբողջ աշխարհում, հատկապես՝ Արեւմուտքում, սկզբնավորվեցին նոր քաղաքական միավորումներ, որոնք չունեին նախկինների հիերարխիկ կառուցվածքը, պատմությունը, կուռ գաղափարական հենքը, եւ հիմնականում քաղաքական նախագծեր էին հիշեցնում, քան դասական միավորումներ: Այս ֆենոմենի հայկական օրինակը հենց փաշինյանական «Քաղաքացիական պայմանագիրն» է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս գործընթացին զուգահեռ՝ կեղծ ազատականության եւ ազատական ծայրահեղականության գրոհի պարագայում, որոնց թիրախում էին հասարակությունների ավանդական արժեհամակարգը, կացութաձեւն ու փիլիսոփայությունը, տարբեր երկրներում նոր թափ ստացան հասարակական եւ քաղաքական շարժումներ, որոնց գոյության հիմքում ժողովուրդների ինքնապահպանական բնազդն էր՝ գլոբալիզմի ճիրաններից ավանդականությունը, ինքնությունը փրկելու համար:

Երկար ու ձիգ տարիներ եվրոպական քաղաքական դաշտն ուներ երկու քաղաքական գերհսկա բեւեռներ՝ պահպանողականներ եւ սոցիալ-դեմոկրատներ, որոնք ռեալ քաղաքականության շրջանակներում տարիների ընթացքում տրանսֆորմացվում էին որպես բյուրոկրատական կառույցներ, հարթելով իրենց գաղափարաբանական սուր անկյունները եւ մղվելով դեպի քաղաքական կենտրոն:

Նման, հիմնականում երկբեւեռ քաղաքական իրողությունը եվրոպական երկրներում ապահովեց հանրային կոնսենսուս եւ թույլ տվեց առաջ տանել Եվրոպական Միության նախագիծը: Ազատականների, կանաչների, ազգայնականների եւ այլ քաղաքական խմբերի գոյությունը չէր խաթարում ընդհանուր պատկերը, քանզի նրանք իրենց գործունեությամբ ավելի շատ արբանյակային էին՝ վերը նշված բեւեռների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարող ենք առանձին վերլուծել, թե ինչու քաղաքական այս կառուցվածքը սպառեց իր գոյության օբյեկտիվ հիմքը, եւ, ինչպես ցույց տվեցին նաեւ Եվրոպական խորհրդարանի վերջին ընտրությունները, եվրոպական քաղաքական դաշտն արդեն թեւակոխել է ֆրագմենտավորման, տրոհման փուլ՝ բազմազան քաղաքական միավորումներով, թե աջից, թե ձախից ուժեղացած քաղաքական դերակատարներով:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեր երկրի քաղաքական դաշտում ի սկզբանե դիրքավորվել է որպես ազգային պահպանողական կուսակցություն, որի ծրագրի հիմքում ընկած է Գարեգին Նժդեհի ուսմունքը:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ 
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով