«Ո՞ւմ ականջներն են երևում BBC-ի նյութի հետևում». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի օր է, ինչ հանրությունը քննարկում է BBC ռուսական ծառայության միջոցով կազմակերպված տեղեկատվական սադրանքը։

Հարցերը հիմնականում հանգում են հետեւյալ շարանին.

1. Արդյո՞ք իրականությանը համապատասխանում է հոդվածում տեղ գտած տեղեկությունը։

Պատասխան՝ ՉԻ համապատասխանում։ Այն արդեն հերքվել է գեներալ Օգանովսկու կողմից։ Այն գոյություն չունի Մարտի 1-ի գործում, եւ ինչպես ինձ հետ զրույցում հաստատեց նաեւ հոդվածի հեղինակը, այն բացակայում է նաեւ Քոչարյանի գործում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Ո՞ւմ ականջներն են երեւում BBC-ի նյութի հետեւում։

Պատասխան՝ հետեւելով պատկան մարմինների դնջոտ, խուսափողական, ես կասեի նաեւ բարեհաճ արձագանքնդրին ակնհայտ է, որ հոդվածն իրենց սրտով է, ավելին՝ մամուլում եղան հրապարակումներ, որ այն կազմակերպվել է ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի կողմից տխրաինքնահռչակ Վահե Գրիգորյանի միջոցով, որի ուշացած հերքումը, մեղմ ասած, համոզիչ չէր։

3. Ո՞ւմ էր ձեռնտու այս ֆեյք-նյուսի հրապարակումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատասխան՝ Հայաստանի գործող վարչախմբին՝ Նիկոլի գլխավորությամբ։ Տեսնելով, թե ինչպիսի ջանասիրությամբ, ոգեւորությամբ, մանիպուլյատիվ շեշտադրումներով, թեմայի մեջ իբր նոր սկանդալային բացահայտումներ անելով BBC-ի սադրանքը տարածում էին Հանրայինը, «Ազատությունը», «Արմենպրեսը», 1in.am-ը եւ այլ իշխանամերձ ԶԼՄ-ներ, կարող ենք արձանագրել, որ սա ոչ թե BBC-ի նվերն էր Նիկոլին, այլ հենց այսօրվա իշխանությունների քարոզչական ագրեսիան սեփական պետության եւ ժողովրդի դեմ, իսկ BBC-ին ծառայել է որպես «հեղինակավոր աղբյուր» ու լվացքատուն, իհարկե, հետապնդելով նաեւ սեփական աշխարհաքաղաքական շահեր։

Իմի բերելով այս վերլուծությունը՝ կարող ենք պնդել, որ՝

❗️Այս իշխանությունների համար չկա որեւէ բարոյական կամ ազգային տաբու։ Տանկերով ընդդիմությանը սպառնացող Փաշինյանը չի խորշում նաեւ վտանգավոր եւ կեղտոտ խաղերից՝ Արցախի եւ հայ ժողովրդի հաշվին։

❗️Մարտի մեկի գործը ոչ միայն բացահայտված չէ, այլեւ խորը փակուղում է, իսկ Քոչարյանի քաղաքականա-իրավական արդարացման գործընթացը խիստ անհագստացնում է Փաշինյանին։

❗️Հայաստանում իշխանափոխության վրա գլոբալ քաղաքական խաղեր կազմակերպողների համար պրոցեսը լիարժեք չէ առանց Արցախի։ Արցախյան պատերազմի մասնակիցները ազգային շահերի հաշվին գեոպոլիտիկ խաղեր չեն տալու, ուստի մնացել են խաղեր տվողների կոկորդին։ Այս իմաստով Նիկոլի շուրթերից լսել «Արցախը Հայաստան է» ավելի շատ նմանվում է սպառնալիքի, քան հայրենասիրության»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով