«Նոր Հայաստանում նոր հեղափոխական է մեծանում, ավելի կոնկրետ՝ Փաշինյան Նիկոլի տանը».Արտյոմ Խաչատրյան

Նոր Հայաստանում նոր հեղափոխական է մեծանում, ավելի կոնկրետ՝ Փաշինյան Նիկոլի տանը: Շատ ակտիվացել է համացանցում: Միանշանակ երեխան կատարում է ծնողների հրահանգը՝ փորձելով նրանց օգնել գահավիժող վարկանիշի փրկության գործում: «Նախընտրում եմ ասել այն ինչ մտածում եմ, թեկուզ եթե այն միանշանակ չի ընդունվելու, քան ասեմ այն, ինչին չեմ հավատում, բայց մեծամասնությունը ուզում է լսել», – գրում է Մարիամը:

Փաշինյան Նիկոլի «պոլիտտեխնոլոգների» տրեստից կամ ամերիկյան դեսպանատնից մեկը թող հուշի ժողովրդի վարչապետին ու նրա աղջկան, որ կա նաև երրորդ տարբերակը, այն է՝ պարզապես լռել: Ինչպես 10 տարի լռել են Ռոբերտ Քոչարյանի երեխաները, ինչպես 10 տարի լռել և չեն ինքնացուցադրվել ու հեչ չեն տուժել Սերժ Սարգսյանի հասած աղջիկները: Պարզապես լռել՝ և չեն լինի հանրային քննարկումներ, կրքեր, սկանդալներ, անիմաստ բանավեճեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով