«Նիկոլ Փաշինյանը որոշակի պաուզայից հետո Անասնաֆերմայի ոչխարների համար հայտարարեց հերթական խայծը».Ռոբերտ Մելքոնյան

Նիկոլ Փաշինյանը որոշակի պաուզայից հետո Անասնաֆերմայի ոչխարների համար հայտարարեց հերթական խայծը՝ ինչ-որ գաղտնի փաստաթղթի տեսքով և երկրի ղեկավարին ոչ հարիր ակնհայտ ցուցադրական, ընդգծվող հուզականությամբ, զգացմունքայնությամբ, տողատակերով, մեսիջներով, ենթատեքստերով, ասմունքային, կապուտիկյանական ոճի ելույթով: Հակասելով Արցախի և նրա շուրջ միջազգային պայմանավորվածություններին, տարիներ ի վեր բանակցությունների միջոցով ձեռք բերումներին ու հենց իր իսկ հայտարարություններին և խոսքերին…Նա համահայկական խաղերի բացումը վերածեց հանրահավաքի՝ իրենց շարժմանը բնորոշ կոչերով ու պահելաձևով…

Հավանաբար նա դեռ չի գիտակցում, որ ինքը երկիր է ղեկավարում, որ ինքը երկիր է ներկայացնում, որ ինքը պատասխանատու է այդ երկրի միջազգային հեղինակության, վարկի ու անվտանգության ապահովման համար: Չի գիտակցում, որ իր հակասական ու հանրահավաքային, ընդդիմադիր ոճի ելույթներով ավելի է բարդացնում իրավիճակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե՞ դեռ իրեն համար կարևորը Անասնաֆերմայի ոչխարների մկկոցը լսելն է. «Չորս ոտք լավ, երկու ոտք՝ վատ»…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով