Նիկոլ ջան որքան ուզում ես մարդ բռնի, որքան ուզում ես կռուտիտ եղիր չի անցնելու.Մենուա Հարությունյան

Քաղաքական մեկնաբան  Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

Նիկոլ ջան որքան ուզում ես մարդ բռնի, որքան ուզում ես կռուտիտ եղիր չի անցնելու : Դու ես ասել ժողովուրդն ա որոշողը , իսկ դու այդ ժողովրդի ներկայացուցիչն ես , ծառան ես, կամակատարն ես վարչապետի աթոռին, հետևաբար ժողովուրդը կցանկանա՝ Ամուլսարը կդառնա հանք , չի ցանկանա՝ կմնա սար…

Սիրելի ժողովուրդ իսկ դուք եթե ուզում եք Ամուլսարը փրկել , պետք է, ինչպես Նիկոլն էր ժամանակին ասում, հարյուր հազարներով դուրս գաք փողոց ու հստակ ձեր կամքը պարտադրեք, հակառակ պարագայում , եթե քիչ մարդիկ դուրս եկան փողոց Նիկոլն էդ մարդկանց հռչակելու ա սև , հակահեղափոխականներ ու ջարդելու ա…

Նաև փողոց դուրս գալու գլխավոր անհրաժեշտությունը կայանում ա նրանում, որ պարզենք իսկապե՞ս ժողովուրդն ա որոշողը , թե՞ էդ հարցում էլ ա Նիկոլը խաբել…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեզ տեսնեմ 3 միլիոն վարչապետեր , եկեք թեստ անենք ու հասկանանք Հայաստանը 3 միլիոն վարչապետներն են կառավարու՞մ թե մեկ վարչապետ՝ իրեն դնելով դիկտատորի, վերսահմանադրական գերմարդու տեղ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով