Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է.
Նիկոլի ֆրակցիան քանդվում է,լավ կլինի մյուսներն էլ դնեն մանդատները և իրենց ազատեն այդ պատասխանատվությունից:
Առաջին պատգամավորը գնաց,բայց հաստատ ոչ վերջինը:Զավեշտալին այս նորահայտ դեպուտատի գրառումն է,որը բացահայտում է այդ դիլետանտների էությունը և ևս մեկ անգամ ապացուցում,որ թավշյա թիմը անփորձ և իր տեղում չգտնվող կոնգլոմերատ է:
ԱԺ-ից հեռացած անհայտ,բայց ժողովրդի վստահությունը ստացած պատգամավորը ասում է
«Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարեւորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»:
Ի՞նչ ասենք,բա մի տարի է ասում ենք օժտված չեք հարգելիներս,դուք եկել եք իշխանության էյֆորիայի ժամանակ,որը սուտ էր և այսօր դուք չունեք այլև վստահություն: