Նախօրեին սպանված քրեական հեղինակությունը պատրաստվում էր Հայաստանում ներդրումներ իրականացնել . Ուշագրավ մանրամասներ.«Իրավունք»

Իրավունք-ը գրում է

Մեզ հասած հավաստի լուրերի համաձայն, երեկ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում հնչած կրակոցների արդյունքում սպանված քրեական հեղինակություն Համբարձում Առաքելյան, ով քրեական աշխարհում հայտնի է Համբիկ անունով` Հայաստան էր ժամանել շուրջ տաս օր առաջ: Վերջինիս իր գործունեությունը հիմնականում ծավալում էր Մոսկվայում, եւ ինչպես մեր աղբյուրներն են հայտնում. «Տեղի արիշ-վերիշներին առհասարակ երբեւէ չի խառնվել»: Սակայն իշխանափոխությունից հետո, քրեական հեղինակությունը իր մտերիմ շրջապատում անկեղծացել է, որ մտադրություն ունի ՀՀ-ում ներդրումներ իրականացնել եւ իր գործունեությունը ի նպաստ հայրենիքի եւս ծառայեցնել: Բայց, ինչպես ասում են ` շաբաթը ուրբաթից շուտ եկավ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով