Նաիրիտը փակվեց, ասացին “Ջերմուկով Հայաստանը կպահենք…».Գևորգ Գրիգորյան

 

Նաիրիտը փակվեց, ասացին “Ջերմուկով Հայաստանը կպահենք…»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

էտ «Ջերմուկով Հայաստան պահողի» քաղաքական սանիկը այսօր շատ ծանր երկընտրանքի առաջ է կանգնած, որովհետև այլևս «Ջերմուկով Հայաստան չի կարողանալու պահի…» ու ստիպված է համակերպվել այն մտքի հետ, որ հերթական անգամ իր խոսքին պետք է հակասի, իր խոստումը դրժի, իր ասածը գետնով տա…
Ամուլսարի հանքի` մարդու առողջության և առողջապահության վրա ունեցած ազդեցության վերաբերյալ իմ ուսումնասիրությունները և ունեցածս տեղեկատվությունը քիչ է, որպեսզի արտահայտեմ իմ դիրքորոշումը, սակայն ինձ համար մի բան ակնհայտ է` ժողովրդի վարչապետի կողմից խոստացվածը չի կատարվել… ժողովուրդը խաբվել և հերթական անգամ հիասթափվել է…

Դանդաղ տեմպերով, բայց բոլոր ոլորտներում ապացուցվելու է, որ պոպուլիզմը, սուտ խոստումները, հորինված լեգենդները և բանսարկությունները որևէ առընչություն չունեն պետություն ղեկավարելու, զարգացնելու և մարդկանց կյանքը բարելավելու հետ… և սա այն դժվար, բայց ուսուցանող ճանապարհն է, որը պետք է անցնեն մեր երկրի բոլոր քաղաքացիները…

Հ.Գ. Ձեր սրտի պաշտոնյաները Ձեզ պահապան…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ  Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով