Մինչեւ 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Գրիգորյանին.«Հրապարակ»

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր կրկին միջնորդություն ներկայացրեց դատարան՝ մինչեւ 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Գրիգորյանին:

Պաշտպանական կողմը որպես հիմնավորում ներկայացրեց Գրիգորյանը առողջական վիճակն, որը, վատթարացել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատախազ Հայկ Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.- ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով