«Մեզ խաբել են».Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ  պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մեզ խաբել են…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվում է՝ դպրոցից սկսած՝ մեզ խաբել են, խաբել են անխնա և անընդմեջ… Խաբել են՝ սովորեցնելով, թե ամենակալորիական մթերքները կենդանական ճարպեր և բուսական յուղեր պարունակող ուտեստներն են, արևածաղիկն ու ընկուզեղենը… Պարզվում է՝ դա այդքան էլ այդպես չէ… Մի ավելի կալորիական ու հրաշագործ «մթերք»  կա. դա շոուն է… Մեկ անգամ «ուտում ես» և առնվազն մեկուկես տարի մոռանում սնվելու մասին… Է հա, բա որ շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով