Ձախողված վարչապետի «ինստիտուցիոնալ կռուտիտը».7or.am

 

7or.am-ը գրում է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սիմինդի փարթիի և «Նիսան Քաշքայ»շոուի արանքում Նիկոլ Փաշինյանըհասցրել է նաև արձակուրդի ընթացքում «գաղտնի փաստաթուղթ» կարդալ: Կարդացել է ու շտապել ի լուր աշխարհի կիսվել այդ «գաղտնի փաստաթղթով»:

Փաստաթուղթն այդ այնքան «գաղտնի» է եղել, որ վարչապետը չի ցանկացել դրա վերնագիրը հրապարակել, բայց բովանդակությունը փոխանցել է:

2014-ին գրված փաստաթղթին ծանոթանալուց հետո Փաշինյանը հաճելիորեն զարմացել է՝ պարզելով, որ «ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողվել է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նրա՝ պետական ինստիտուտները, եթե կոռուպցիան հանես, ապա տակը բան չի մնա և, հետևաբար, մեր քաղաքացիներին պետական ինստիտուտները ոչ մի լավ բան չեն կարող տալ:

Իսկ հաճելի է եղել այդ փաստաթղթի բովանդակությունը «ժողովրդի» վարչապետի համար այն պարզ պատճառով, որ նա հնարավորություն է ստացել դրա միջոցով «կռուտիտ» լինել: «Ինստիտուցիոնալ» ձևով «կռուտիտ» լինել:

«Ես ի՞նչ կարող եմ անել, վատ ժառանգություն եմ ստացել: Հրե՛ն, նախկին իշխանությունների օրոք է անգամ արձանագրվել, որ ինստիտուցիոնալ առումով ձախողված ենք, այնպես որ ինձանից արդյունք մի՛ սպասեք, մենք զրոյից ենք բան կառուցում, քանզի ժառանգությունն է վատը»: Սա՛ էր Նիկոլի մեսիջը իր «տնտեսական հեղափոխությանը», «տնտեսական թռիչքաձև զարգացմանը» և «ներդրումային բումի» խոստումներին հավատացող հպարտ քաղաքացիներին:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն իր այդ «լայվով» փաստացի խոստովանեց, որ ինքը նախկինում ստել է՝ պայծառ ապագա խոստանալով: Կամ էլ՝ վարչապետ դառնալուց առաջ անկեղծ մոլորյալ է եղել և չի պատկերացրել խնդիրները՝ հայտարարելով, որ ունի կախարդական փայտիկ ու այդ փայտիկով շատ արագ դրական արդյունքներ է ապահովելու: Այժմ նա հպարտներին կոչ է անում տեսանելի ապագայում դրական փոփոխությունների հույս չունենալ և բավարարվել միայն «Կուկուռուզ» շոուով:

Եվ այսպես, մենք ունենք վարչապետ, որը ստախոս է: Նա ձեռքերը լվանում է և առաջարկում արդյունքներ չսպասել՝ «Իշխանական կայֆերը՝ ինձ, իսկ շոուներն ու լայվերը՝ հայաստանցիներին» տարբերակով:

«Ծանր ժառանգություն եմ ստացել» ձևակերպումը հատուկ է ձախողված ղեկավարներին: «Գաղտնի» զեկույցը հրապարակայնացնելով՝ Փաշինյանը փորձում է լեգիտիմացնել իրենց ապաշնորհ կառավարումը, բայց դա չի հաջողվելու:

«Գաղտնի փաստաթղթին» հղում անելով պատասխանատվությունից խուսափելը և տված խոստումներից «թռնելը» ընդամենը ստախոսության տարատեսակ է: Իսկ ստի ոտքերը, ինչպես հայտնի է, կարճ են լինում:

Հ.Գ.: Դժվար է ասել, թե արդյոք Նիկոլը հասկանո՞ւմ է, թե՞ ոչ, բայց «ինստիտուցիոնալ առումով ձախողված պետություն»իր որակմամբ նա նաև «իշմար» է տալիս Ադրբեջանին, որպեսզի վերջինս չհապաղի ու հարձակման անցնի կամ առնվազն կոշտ դիրքերից հանդես գա բանակցային գործընթացում: Քանզի մեր ինստիուտները, այդ թվում՝ բանակը, ըստ Նիկոլի, Հայաստանում ձախողված են:

Ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանությանը համարժեք քայլ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով