ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ անկյունաքարային է հանդիսանում անընդհատ շեշտվող արտահայտությունը՝ Ա. Աշոտյանի վարորդը, օգնականը

Արմեն Աշոտյանի օգնականի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը (ձերբակալում) և ՀՔԾ-ի կողմից տարածած հայտարարությունը շարունակում են իրավական պետության և օրենքի գերակայության համատարած խախտումների արդեն սովորական դարձած շղթան:

Չեմ անդրադառնում այն հարցին, թե որքանով է արդարացված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար ազատությունից զրկելու որոշումը մինչդատական վարույթում, սակայն խոսքն ամենևին այլնի մասին է: ՀՀ Քր. Դատ. Օրենսգրքի համաձայն՝ ձերբակալման անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի հստակ օրենքով թվարկված դրույթների շրջանակներում: Այդ դրույթներից որևէ մեկը չի հիմնավորում Ա.Բարսեղյանին ձերբակալելու անհրաժեշտությունը: Ավելին, քրեական գործը հարուցված է բավականին վաղուց, ինչը բացառում է նաև անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալումը: Ուշագրավ է նաև այն, որ հաղորդագրությունը ամբողջությամբ <<նվիրված>> է ենթադրյալ հանցագործությանը ենթադրյալ օժանդակած անձին և նրա ձերբակալությունը որպես <<ձեռքբերում>> ներկայացնելուն: Արարքի որակման հիմնավորվածությունը պարզ կլինի գործի քննության ընթացքում, դրան դեռ չանդրադառնանք, առայժմ միայն արձանագրենք, որ ՀՔԾ-ի համար տնտեսական ենթադրյալ հանցագործությանը ենթադրյալ օժանդակած անձին հասարակությունից մեկուսացնելը խիստ անհրաժեշտ գործողություն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ.1 Վատագույնն այն է, որ ՀՔԾ-ի կողմից հարկադրանքի միջոցը, նույն չհիմնավորվածությամբ կարող է վերածվել խափանման միջոցի (կալանք): Հուսանք իրավական այսպիսի աբսուրդի չենք հասնի:

Հ.Գ. 2 ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ անկյունաքարային է հանդիսանում անընդհատ շեշտվող արտահայտությունը՝ Ա. Աշոտյանի վարորդը, օգնականը…:

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով