Հայաստանյան բաժանորդները զանգեր են ստանում նաև ադրբեջանական համարներից

Տեղեկատվության անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորում է արտասահմանյան համարներից զանգեր ստանալիս դրանց չպատասխանել։ Նա հայտնում է, որ եթե նախկինում մարդիկ արտասահմանյան համարներից էին միայն զանգեր ստանում, ապա այժմ զանգեր են ստանում նաև ադրբեջանական համարներից։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով նմանատիպ զանգերն ունեն մեկ նպատակ՝ գումար կորզել, ուստի խորհուրդ է տրվում ո՛չ պատասխանել զանգերին, ո՛չ էլ հետ զանգել այդ հեռախոսահամարներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով