Կառավարության նիստում վերջերս անհանգիստ օրեր ապրող իշխանությունը որոշեց Ջորջ Սորոսի հետ ամուր ասոցիացիաներ ունեցող երկու կառույցի ուղիղ ներդնել Արցախ

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կառավարության նիստում վերջերս անհանգիստ օրեր ապրող իշխանությունը որոշեց Ջորջ Սորոսի հետ ամուր ասոցիացիաներ ունեցող երկու կառույցի ուղիղ ներդնել Արցախ։

Բացի էն հայտնի փաստից, որ Իրազեկ քաղաքացիների միավորումն ու ԹԻ-ն իրենց մեծ փայն են ունեցել Փաշինյանի հեղափոխության մեջ, հետաքրքիր է կա որևէ այլ կոնկրետ պատճառ, թե ինչո՞ւ հենց այդ երկուսը պետք է դիտորդություն անեն։

Բաց է մնում հարցը, թե արդյոք այլ կազմակերպություններից դիմում եղել է, թե ոչ։ Բաց է նաև հարցը, թե գումարի քանակը ոն՞ց է որոշվել և ին՞չ ծրագրային միջոցառումների շրջանակի մասին է խոսքը։ Եթե այս կառույցները Ամուլսարի շուրջ իրենց ու հեղափոխության մեջ ներդրման համար չեն արժանացել կառավարության այս դաբրոյին, ապա մնում է ենթադրել, որ Արցախի նախագահական ընտրություններում Փաշինյանն իսկապես հեռուն գնացող նպատակներ ունի, իսկ սեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրություններն էլ ուղղակի թեստ է այդ ճանապարհին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ բավական տարօրինակ էր նաև Դանիել Իոաննիսյանի արագ արձագանքն այն մասին, որ կառավարության այս որոշումը իր հետ գործարք չպետք է դիտարկել»։
#բեղ_պահեք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով