Խնդրում եմ ազատել ինձ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ  Գայանե Շագոյանը խնդրում է իրեն ազատել պաշտոնից, նա հրապարակային կոչ է հղել պատկան մարմիններին․

«Arayik Harutyunyan, Levon Barseghyan, խնդրում եմ ազատել ինձ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնից, քանի որ բացարձակապես անընդունելի եմ համարում Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության մոտեցումը Ամուլսարի շահագործման խնդրին:

Նման վերաբերմունքով՝ թե հանքարդյունաբերության հարցին, թե խնդիրը բարձրացնող քաղաքացիներին, թե երկրի համար աղետաբեր ծրագրին, որի չեղարկումը նաև իր նախընտրական ծրագրի ամենակարևոր խոստումն էր, նա կորցրեց իմ վստահությունը, ուստի անհնարին են համարում ներկայացնել իր կառավարությունը Հոգաբարձուների խորհրդում կամ որևէ այլ տեղ: Գրավոր դիմումս կուղարկեմ ըստ պահանջվող կարգի»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով