ԽԱՉԱՏՈւՐ ՍՈւՔԻԱՍՅԱՆԻ ԹԻԿՆԱԶՈՐԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ «ԻՐԵՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ»

ԽԱՉԱՏՈւՐ ՍՈւՔԻԱՍՅԱՆԻ ԹԻԿՆԱԶՈՐԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ «ԻՐԵՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քիչ առաջ Ռոսիա տոնավաճառի հարևանությամբ մեկնարկել է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաքը։

Ես և ընկերներս ևս միանում ենք ստորագրահավաքին։ Սակայն քիչ առաջ եղավ այն, ինչը, ևս մեկ անգամ հիմնավորում է, որ Հայաստանում բան չի փոխվել։

Ուրեմն, ընկերներիցս մեկը գնացել է Ռոսիայի մոտ տեղակայված սեղանի մոտ ստորագրելու, այդ ընթացքում Խաչատուր Սուքիասյանի /Գրզոյի/ թիկնազորը պահանջել է, որ տեղափոխեն ստորագրահավաքի համար նախատեսված սեղանը՝ նշելով, որ դա մասնավոր տարածք է ու թույլ չի տվել, որ այդ հատվածում շարունակվի ստորագրահավաքը։ Արձանագրենք, որ Խաչատուր Սուքիասյանի ախռանան խոչընդոտել է ստորագրահավաքի ընթացքը և մարդիկ ստիպված տեղափոխվել են այլ վայր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս մեթոդները հատուկ էին նախկիններին։ Բայց փաստորեն այսօր էլ բան չի փոխվել։ Հայաստանում շարունակվում է «էս սարն իմն է, էս ծառն իմն է» սկզբունքի կիրառումը։

Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից բոլորին կոչ եմ անում մոտենալ Ռոսիա և ստորագրել հանուն այն Հայաստանի, որտեղ լինելու են միայն առողջ ու գեղեցիկ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ։

#ՈչՍտամբուլյանԿոնվենցիային #ՉիՎավերացվելու

Սոֆի Կարախանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով