Ինչպես  էին  հայերը Նավալնուն սովորեցնում  հեղափոխություն անել

Հանձնում եմ հայ ընթերցողին մի հոդվածի թարգմանություն, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանյան «թավշյա իշխանափոխությունը» իրականացվել է այսպես կոչված ՙՍորոսի հիմնադրամի՚ աջակցությամբ:

Ինչպես  էին  հայերը Նավալնուն սովորեցնում  հեղափոխություն անել

Շատերը հիշում են, իսկ ով չի հիշում, նրանց կհիշեցնեմ, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո անց են կացվել գունավոր հեղափոխությունների կազմակերպման հարցերին նվիրված սեմինարներ: Հաղթանակած ժողովրդավարության ազատության մարտիկները իրենց փորձը փոխանցում էին ետխորհրդային երկրների, այդ թվում Ռուսաստանի ոչ այդքան հաջողակ եղբայրներին:

Ավելին այստեղ՝ https://russian.rt.com/world/article/601738-moda-na-revolyuciyu

Հիմա, երբ Մոսկվայում արդեն մի քանի հանգստյան օրերի ընթացքում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր ընդդեմ Նավալնու թեկնածուներին Մոսկվա քաղաքի դումայի ընտրություններին մասնակցելու համար չթույլատրելու, հայերը գնահատում են իրենց տեսական խրատների արդյունքները:

ՀՀ ԱԺ ոչ այնքան հայտնի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը  նաև Նիկոլ Փաշինյանի աներձագն է, համարում է, որ ՙ«Իմ քայլը» ֆրակցիայի ներկայացուցիչները աշխատանքի ընթացքում հասել են ծանրակշիռ դիվանագիտական հաջողությունների: Առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանի գործընկերների հետ արդյունավետ աշխատանքին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք առաջարկել ենք ռուսաստանյան ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչներին կիրառել մեր թիմի կողմից մշակված տեխնոլոգիաները և ստացել ենք առաջին արդյունքները:

Այսպիսով, Ռուսաստանի քաղաքացիները սկսել են ավելի հաճախ ցուցաբերել քաղաքական ակտիվություն, իսկ ընդդիմությունը, չնայած ընտրական օրենսդրության ոչ-ժողովրդավարական լինելուն, ստիպել է իշխանություններին մտնել պայքարի մեջ սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:

Ինչպես և ենթադրվում էր, անկախ թեկնածուներին գրանցելուց հրաժարվելը խթան հանդիսացավ հուլիսի 27-ին և օգօոստոսի 3-ին Մոսկվայում զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպման համար:
Հաշվի առնելով համագործակցության արդյունավետությունը և ռուսական ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ստեղծված վստահությունը, մենք տեսնում ենք իրական նախադրյալներ Ռուսաստանում ժողովրդավարական իշխանափոխության համար: Մեր հաշվարկներով, երաշխավորված արդյունքի և ռուսաստանյան քաղաքականության մեջ անդառնալի ժողովրդավարական փոփոխությունների հասնել հնարավոր կլինի համատեղ ծրագրերի ֆինանսավորումը 2.5 անգամ ընդլայնելու դեպքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուսաստանի իրավապահ մարմինների ակտիվության հետ կապված, հետագա միջոցառումները իրականացնելու համար մենք շտկել ենք փոխգործակցության ձևաչափը և ստեղծել ենք ֆինանսավորման նոր պաշտպանված խողովակներ, որոնք կերաշխավորեն հետագա աշխատանքի անվտանգությունը:՚՚
Այս ամենի մասին պատգամավոր   Հրաչ Հակոբյանը հայտնում է Բաց հասարակության հիմնադրամների /տես Սորոսի հիմնադրամ/ գլոբալ օպերացիաների տնօրեն՝ Գրեգ Թեյլորին:

Հ.Գ. Հատկապես ուշագրավ է 2.5 անգամ ֆինանսավորումը ավելացնելու հանգամանքը: Այսինքն, ամեն ինչ դեռ առջևում է: Եվ նաև իրենք արդեն ունեն ֆինանսավորման նոր պաշտպանված խողովակներ, որ ФСБ-ն կամ ГРУ-ն չկարողանան փողերի հոսքերը հայտնաբերել:

Հոդվածը ռուսերեն ընթերցեք այստեղ՝ https://pikabu.ru/story/kak_armyane_uchili_navalnogo_ryevolyutsiyu_delat_6868059?fbclid=IwAR3ZuGmbaQmqiaVNNaxzyfN-C5tmN7axaROegZwMdaM0C6JKCrtmeUvh-DE

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով