«Իյաաա, իրո՞ք», կամ հղփացած լինելու նուրբ արվեստը

Երեկվա  Նիկոլ Փաշինյանի գրառումը կարդալիս շատ հակասական հույզեր ունեցա… Ինձ համար պարզեցի, որ ի վերջո, լրագրողական աշխատանքի տարիները հենց այնպես չեն անցել նրա համար:

Տեքստը շատ ճիշտ էր կառուցված: Առաջին իսկ պարբերությունն ընթերցելիս արդեն ինձ մոտ առաջացավ անզուսպ ցանկություն արտաբերել այն արտահայտությունը, որը, ի դեպ, լայն կիրառում գտավ անցած տարվա թավշյա ակցիաների ժամանակ և մինչ օրս ակտիվորեն կիրառվում է համացանցի տիրույթում, ինչպես ՛սևերի՛ այնպես էլ ՛սպիտակների՛ երկրպագուների կողմից՝ «Իյաաա, իրո՞ք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շարունակեցի ընթերցել և հասկացա, որ այս մարդը լկտիությունը բարձրացրել է աստվածային աստիճանի վրա: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ, այն ժողովուրդը, ում նա այդպես տնավարի դիմում է իր գրառման մեջ, բանից անտեղյակ է, չգիտի, թե նա ինչով է իր հացը վաստակել գլխավոր խմբագիր և հետագայում պատգամավոր եղած ժամանակ: Ու ձեռքի հետ էլ ամբողջ ժողովրդին վիրավորեց, գրելով որ ժողովրդին տասնյակ տարիներ այսպիսի լուրերով են խաբել-թալանել՝ իրականում իր հանճար միտքը տանելով նրան, թե իբր այն, որ այսօր ամբողջ ժողովուրդը տեսնում է, թե իր իշխանությունն ինչ ուժգնությամբ է խաբում, դա կրկին այն նույն առեղծվածային ՛նախկինների՛ սև գործն է… Ավելին, ինքն ապրում է այն խաբկանքով, որ այն շոուն, որը նա և նրա արքունիքը ժողովրդին հրամցրել են հետհեղափոխական շրջանում, նույնպես արդեն մոռացվել է ժողովրդի կողմից:

Այս առումով պիտի ասեմ, որ ոչ, չի մոռացվել և ժողովրդի մոտ առաջանում են օրինաչափ հարցեր… Բա ո՞ւր է աշխատանքի հեծանիվով գնացող և դրա լուսանկարներն ու տեսանյութերը առատորեն այստեղ-այնտեղ հրապարակող վարչապետը:

Ինչո՞ւ են մեկ տարի առաջ ցուցադրական մետրոյով աշխատանքի գնացող նախարարները և այլ պաշտոնյաները Կառավարության նիստի ժամանակ վեճի բռնվում այն հարցի շուրջ, թե ում քանի հատ ՛պադավատ՛ կհասնի: Թե՞ այն ժամանակ այդպես էր պետք: Պետք էր քարոզել առողջ ապրելակերպ, պետք էր հանրահավաքների բեմերից բարձրախոսով գոռալ պետական բյուջեյի խիստ նպատակային օգտագործման մասին, պետք էր իրականացնել ցուցադրական օպտիմալացում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այո, այն ժամանակ, երբ թավշյա էյֆորիան և հեղափոխական կրքերի շմոլքը դեռ ողջ ուժգնությամբ տիրում էր ազգիս գիտակցության մեջ, այսպիսի շոուների կարիքը շատ էր զգացվում: Դրանք սնում էին էյֆորիան և թույլ տալիս պղտոր ջրի մեջ բռնել ահռելի մեծության ձկներ: Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության իշխանության երեք թևերից երկուսը ըստ էության գտնվում են Նիկոլ Փաշինյանի կրունկի տակ, երրորդի ճակատագիրն էլ խիստ մտահոգիչ է, նոր իշխանությունն այլևս կարիք չունի զուսպ և ողջամիտ ձևանալու: Այսօր մենք կարող ենք տեսնել նոր Հայաստանի իշխանության գռեհիկ և հղփացած դեմքը: Հիմա արդեն կարելի է ֆեյսբուքում հանգիստ սրտով գրել, որ ուղղաթիռը դա ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց: Ուշագրավ էր նաև պեռաշկիին /հայերեն՝ «կարկանդակ», եթե հանկարծ սինգապուրյան խոլորձի բուրմունքի ազդեցության տակ ՀՀ գլխավոր գերագույն խմբագիրը մոռացել է/ անդրադարձը: Հատկապես լրագրողներ առնելու կապակցությամբ ուզում եմ կրկին օգտագործել այն նույն կարճ, բայց համապարփակ արտահայտությունը, որի մասին գրեցի սկզբում: Նույն պարբերությունը մեզ նաև հուշում է, որ ուրիշների փողերը Նիկոլ Փաշինյանին հանգիստ չեն տալիս, նույնիսկ այն պարագայում, երբ իր ձեռքի տակ են ՀՀ բյուջեյի միջոցները, որոնք նա, ի դեպ, շռայլորեն վատնում է՝ բացարձակապես առանց թաքցնելու:

Հիմա հարցս հետևյալն է՝ աղքատությունը իրականում ո՞ւմ գլխի մեջ է:

Հիշում եմ, երբ ես փոքր էի, շրջանառվում էր մի հրեական անեկդոտ: Բովանդակությունը չեմ հիշում, բայց վերջին տողը շատ տպավորիչ էր՝ օրվա վերջում րաբունին երեխային ասում է «И запомни сынок, что из букв “Ж”, “О”, “П”, “А” невозможно составить слово “ВЕЧНОСТЬ”»:

Ուզում եմ՝ պարզապես հիշեք, պարոն վարչապետ, որ ինչպես որ Դուք եք հիմա հայ ժողովրդի մեջ սերմանում ատելություն՝ «բա լավ էր, որ ձեզ այսքան տարի խաբել են» ոճի ցածրորակ կարգախոսներով, այնպես էլ ոչ շատ հեռավոր ապագայում ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին խոսելիս նույն հայ ժողովուրդը ասելու է «տեսա՞ք, ոնց Նիկոլը եկավ բոլորիս խաբեց»:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով