«Իբր, արտահոսք է եղել նախաքննական մարմնից, այսինքն՝ խաչատրյան սասունի հիմնարկից».Արտյոմ Խաչատրյան

Ինչո՞ւ է ստում Օգանովսկին

Դա արդեն վտանգում է Հայաստանի ու Ղարաբաղի ապագան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյան Նիկոլը վերջապես հայտնաբերեց 2008-ի մարտի 1-ի մարդասպաններին և տեղեկացրեց մեզ այդ մասին բրիտանական BBC-ի միջոցով: Իբր, արտահոսք է եղել նախաքննական մարմնից, այսինքն՝ խաչատրյան սասունի հիմնարկից:

Ես չեմ ուզում խոսել խաչատրյան սասուն-գոմիկ գրիգորյան վահե բարձր ու վեհ սորոսամետ հարաբերությունների մասին, չեմ ուզում խոսել Փաշինյան Նիկոլի օրեցօր հզորացող ու էֆեկտիվ ջանքերի մասին՝ ուղղված հայաստանցի-ղարաբաղցի հակադրությանը: Չեմ խոսում այն մասին, որ սրանց ուզածը մեկն է՝ համոզել հայաստանցիներին, որ գեներալ Օգանովսկին իր բանդային բերել էր Երևան հատուկ 10 երևանցի սպանելու համար, ինչի մասին արդեն հրճվանքով վնգստում է գոմիկ բաբաջանյան արմանը, թեպետ նշում է, որ ղարաբաղցիները հերոս են և այս մարդասպանների հետ կապ չունեն: Չեմ խոսում հիմա, քանզի այս և լակոտակրատիայի այլ անբարոյականությունների մասին մենք դեռ շատ կխոսենք արձակուրդներից հետո: Ես հիմա ընդամենը ուզում եմ անդրադառնալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հայտարարությանը, որտեղ նա ասում է՝ խոսելով BBC նյութի և իր հարցաքննության մասին. «Այն իրականության հետ որևէ աղերս չունի։ Կարծում եմ՝ սա պատվեր է մեր հարևանների կողմից»:
Սա պատիվ չի բերում գեներալ Օգանովսկուն: Մեկ տարի առաջ գուցեև այս խոսքերը նորմալ համարեինք, բայց ոչ հիմա, երբ բանը բանից անցել է: Իհարկե, պրն Օգանովսկին գիտի, որ հարևան ադրբեջանցիք այս ամենի հետ կապ չունեն, իհարկե, նա փայլուն գիտի, թե ում միջոցով և ում են փոխանցվել նախաքննական գաղտնիք պարունակող նյութերը: Բայց Օգանովսկին ստում է՝ փայլուն իմանալով ճշմարտությունը:

Պոլիտկորեկտությա՞մբ է զբաղված գեներալը: Վախենո՞ւմ է Փաշինյան Նիկոլից: Ինչո՞ւ չի ասում այն, ինչ կա, այն է՝ Փաշինյան Նիկոլը թշնամություն է հրահրում հայաստանցիների և ղարաբաղցիների միջև, ժողովրդի վարչապետը գլխատում է Հայաստանի ու Ղարաբաղի ռազմաքաղաքական էլիտան, որպեսզի ղաբարաղյան հարցը լուծի այնպես, ինչպես կուզենա Ադրբեջանի ժողովուրդը (այս մասին հենց Փաշինյան Նիկոլն հայտարարեց «Ազատությանը», ճիշտ է, թվարկելով նաև Հայաստանի և Արցախի ժողովուրդներին: Այս խայտառակ հայտարարությունն էլ չարժանացավ պատշաճ արձագանքի, բայց սրանով էլ կզբաղվենք):
Ժամանակն է, որ Ղարաբաղի հեղինակավոր ու վաստակ ունեցող անհատականությունները սկսեն իրերն ու երևույթներն անվանել իրենց անուններով, այսինքն՝ տանձին տանձ ասեն, խնձորին՝ խնձոր, Փաշինյան Նիկոլին էլ՝ Փաշինյան Նիկոլ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ճիշտ իմաստավորեն ու մեկնաբանեն դրանք՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով ու գործողություններով: Հակառակ դեպքում շատ շուտով բոլորը կհայտնվեն վանեցյան արթուրի «պադվալում» (աշխատանքից արդեն զրկվել են), ամերիկյան դեսպանն ու Սվիտալսկին էլ կողջունեն և կհամարեն շատ օրինական:

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով