Թռիչքաձև աճի կամ ստվերային դաշտից դուրս բերված առևտրի շրջանառության նշույլ անգամ չկա

Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների, առևտրի շրջանառությունը 2019-ի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է և կազմել 119.3%, փետրվարին՝ 108.3%, մարտին՝ 108.8%, ապրիլին՝ 109.0%, մայիսին՝ 104.9%, հունիսին՝ 106.7%: Ըստ այդմ պարզվում է, որ 2019-ի տարեսկզբից մինչև հունիս, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ, առևտրի շրջանառությունը գրանցվել է 8.9%աճ, ինչը որ լիովին համադրելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջաններում գրանցած աճի տերպերի հետ:

Սա նշանակում է, որ «թռիչքաձև աճ չկա» և չկա նաև ստվերային դաշտից դուրս բերված առևտրի շրջանառության նշույլ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով