«Թավշյա հեղափոխություն»կոչված խաղարկային իմիտացիան այնաստիճան կեղծ էր

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Թավշյա հեղափոխություն»կոչված խաղարկային իմիտացիան այնաստիճան կեղծ էր, որ այս կամ այն կերպ իմիտացիային ներգրավված մարդիկ ժամանակի ընթացքում դադարեցին անկեղծ լինել նաև իրենք իրենց հետ:

Իրենց անկեղծոությունը կորցրել են առաջին հայացքից փորձառու թվացող մարդիկ, ովքեր տարիներ շարունակ էական ազդեցություն են ունեցել հանրային պատկերացումների ձևավորման վրա: Մի տեսակ նորաձև է դարձել տարաբնույթ դրսևորումների և երևույթների միջև համեմատությունների և զուգահեռների անցկացումը: ԵՎ զավեշտալի է, որ Արցախի կարևորությունը ստորադասելով, ամեն բան համեմատում են հենց Արցախի հետ:

Այսպես, երբ իրեն դիվանագետ հռչակած Արա Պապյանը հայտարարում է, թե «Ամուլսարի հարցը ներկայումս հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն հարցն է: Այն ավելի կարևոր է, քան անգամ Արցախի հարցը՝ առանց Արցախի, գուցեև, Հայաստանը կարող է ապրել, առանց ջրի՝ վստահաբար ոչ», խաբում է ինքն իրեն, ինչպես տարիներ շարունակ խաբում է, թե իբր Սևրի պայմանագիրն ու Վիլսոնի իրավարար վճիռը կյանքի չկոչվեցին թուրք-բոլշևիկյան մերձեցման արդյունքում, այն դեպքում, երբ այդ ամենը Անտանտի և ԱՄՆ-ի կառավարության կողմից Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու անուղղակի միջոցներ էին: Կամ գուցե Վիլսոնի «քարտեզում» Արցախը վերամիավորված Հայաստանի մաս չէր (մինչև Փարիզի խաղաղության կոնֆերանսի համապատասխան որոշումը հանդիսանում էր վիճելի տարածք), դրա համա՞ր է կարևորությամբ ստորադաս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զուգահեռներ անցկացնելը, եթե դրանք արված են բարձր գրագիտությամբ, օգնում են երևույթի բնույթն ու նշանակությանը խորությամբ ըմբռնելուն: Օրինակ, Խաչատուր Աբովյանը, երբ ռուսական բանակի կողմից Երևանի բերդի գրավման կարևորությունն էր փորձում ընդգծել, շատ դիպուկ համեմատություն էր անցկացնում, նշելով` «Երևանի բերդի գրավումը հայերի համար ունեցավ նույն նշանակությունը, ինչ դժոխքի քանդվելը մեղավորների համար»:

Եթե զուգահեռներ տանելու նրբություններին չես տիրապետում, պարզապես խետք է խուսափել դա անելուց:

Ասել է թե` լռություն կա, որ խոսքից պխերճախոս է…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով