«Էմոցիաներից դուրս ի՞նչ արեց այդ ժամանակահատվածում նախկին ընդդիմադիր լրագրողը».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայանը գրում է.

«Փաշինյանի մանդատի սահմանադրական ժամկետի 20% -ը շուտով կլրանա:

Էմոցիաներից դուրս ի՞նչ արեց այդ ժամանակահատվածում նախկին ընդդիմադիր լրագրողը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անարդյունք ֆորումներ մարզերում,գաստրոհանդիպումներ,
սելֆիներ,շոուներ,դատարկ խոստումներ,տարբեր որակի լապշաների շռայլումներ միամիտ և խաբված զանգվածին:

Ներդրումների գրեթե զրոյացում,խոստացած ներգաղթի բացակայություն,քաղաքական մենիշխանության հաստատում,ընտրովի և երկակի ստանդարտների կիրառում,դատական համակարգի օկուպացում,ստամբուլյան կոնվենցիա,Ամուլսար և շատ խնդիրներ:

Նախկին նախագահ Քոչարյանի բանտարկում,քաղաքական ատելության քարոզչություն բոլոր նախկինների հանդեպ,բացառությամբ առաջին նախագահի և իր թիմի:Անփորձ մարդկանց տարբեր կարևոր պաշտոնների նշանակում և «լեզուների երկարացում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օդում կախված մնացած նախկինների թալանի մասին դիցաբանություն և շատ շատ մեծ ատելության դոզայի ներմուծում:

Արցախի հերոսների հեղինակազրկման քարոզչություն,աղբի գարշահոտություն,վարչապետի ընտանիքի անդամների քաղաքականացում,անիմաստ պարգևավճարների բաժանում:Վրեժ,վենդետա,նեղվածություն:
Փոփոխություններ,որոնք Հայաստանը դարձրեցին խոցելի և ավելի թույլ քան երբևէ:

Ահա սա է վարչապետ Փաշինյանի թռիչքաձև զարգացման ճանապարհը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով