Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. Կա երկու զոհ և 16 վիրավոր

Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Մառնուելի-Թբիլիսի ճանապարհին վթարի է ենթարկվել։

«Առաջին լրատվական»-ի նախնական տեղեկություններով կա երկու զոհ և 16 վիրավոր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ականատեսի փոխանցմամբ վթարի մեղավորը հանդիպակաց գոտի դուրս եկած վրացական համարանիշներով «Ֆորդ» տրանզիտ մեքենան է եղել:

Նշենք նաև, որ բոլոր ուղևորները մեկնում էին Բաթումի հանգստանալու:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով