Երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար.Վահան Բաբայան

Միքայել Մինասյանը այսօրվա իր հարցազրույցով ձևավորեց նոր քաղաքական օրակարգ

Օրվա իշխանությունների սնանկ քաղաքականությունը իրոք հիմնված է հեղինակություն վայելող մարդկանց չեզոքացումով,քանի որ իրենց համար այլ գործ անկարող են գտնել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկիրը թաղվում է խնդիրների մեջ իսկ լուծումներ չկան,միայն խոսքեր և կրկին խոսքեր,մնում է աղմկոտ ձերբակալությունները շարունակել և այս անգամ օգտագործել վերջին փամփուշտը:

Սերժ Սարգսյանի հավանական մեկուսացումով նրանք կկտրեն այն ճյուղը,որի վրա նստած են,նրանք չեն էլ կարող պատկերացնել թե ինչ քաղաքական ցունամի կբարձրանա երրորդ նախագահին ձերբակալելուց հետո,քանի հազար մարդ կկանգնի նախկին նախագահի կողքին:

Եվ հետո երկու նախկին նախագահ բանտում ունենալը շատ չի՞ լինի Նիկոլի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով