Եկավ այդ ժամանակը, երբ դուք արդեն ասում եք՝ «Մենք ճանապարհ չենք փակել, Նիկոլն ո՞վ է».Տիգրան Վարդանյան

Տիգրան Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

-Եվ ահա եկավ այդ ժամանակը, երբ դուք արդեն ասում եք՝ «Մենք ճանապարհ չենք փակել, Նիկոլն ո՞վ է», «Մենք երբեք իրեն կողմնակից չենք եղել »: Ամեն ինչ հորինում եք, որ իրեն հետ չեք եղել, բայց իրականում եղել եք, որի արդյունքում էլ տեղի ունեցավ «հեղափոխություն» կոչվածը:

Վերջին ընտրություններում դուք վաճառեցիք ձեր ձայնը, գաղափարը, ոգին, բայց ես հույս ունեմ, որ գալիք ընտրություններում՝ դուք ինքներդ ձեզ հետ անկեղծ կլինեք: Երբեք ուշ չէ ընդունել, որ սխալվել եք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ բավական է ՀՀԿ-ին փնովեք, պիտակավորեք և վարկաբեկեք, թե չէ ձեր կյանքի սև էջերը կսկսեմ մաքրագրել ձեր երեսին: Մեկ տարուց ավել է արդեն, բայց ոչ մի բացահայտված դեպք չկա վերջին 10 տարիներին ասված ստերից:

Հիշե՛ք, որ հենց դուք եք 800.000 և ավելի քվե տվել: Դուք էիք Հրագի երգի տակ ապրում, դուք էիք «կաստրուլկեքի» նվագի տակ ձեր տանեցիների հսրսանյաց տեսաձայնագրությունը հիշել: Հա ու հիշեք, որ տրանսվիստիտների հետ հավասար ճանապարհ էիք փակում: Հիշե՛ք, որ նայելով ձեր աչքերի մեջ, ձեզ ստում և օգտագործում էին: Ի՞նչ է փոխվել քո կյանքում, հպարտ քաղաքացի:

Մեկ բան է փոխվել ըստ օրվա վարչակազմի՝ Ալիևը կիրթ է, իսկ դուք՝ անգրագետ, բազմազավակ ընտանիքների տեր պորտաբույծներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Հը՞, հիասթափվա՞ծ եք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով