«Դու և քո թիմը այնքան ապիկար եք, որ քանդելուց բացի ուրիշ ոչինչ չգիտեք». Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանի արձակուրդն էլ վրեն չեկավ։ Անգամ պետական միջոցների հաշվին կազմակերպված նոստալգիկ կուկուռուզն ու ՔԱՇՔԱՅ ֆոտոսեսիան, հաստափոր գրքերն ու գոնե ինքդ քեզ հետ ազնիվ ու մենակ մնալու հնարավորությունը չօգնեցին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արձակուրդից վերադարձը ամփոփվեց նույնքան կեղծ ու ստահոդ ճարտասանությամբ, որքան «ժողովրդի վարչապետի» սովորական աշխատանքային զեղումներն էին։

Այ ընկեր, ի՞նչ 2014-ի գաղտնի զեկույց, ի՞նչ Սերժ Սարգսյանի անվան տակ անճարությունդ քողարկելու հերթական փորձ, ի՞նչ մի կեղծ խորհրդավորություն։ Հրապարակի’ր «զեկույցի» անունն ու հեղինակներին։

Դու ի՞նչ գիտես պետության մասին, պետական ինստիտուտների մասին։ Քեզ ասեմ, որ մեր թողած պրոֆեսիոնալ համակարգերի շնորհիվ է, որ անկախ քո նշանակած բազմաթիվ քյանդրբազ ղեկավարներից, նախարարությունները, մարզպետարաններն ու գերատեսչությունները դեռ ինֆարկտ չեն ստացել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր թողած երկրի քաղաքական ու տնտեսական պոտենցիալը դու և քո ընկերները մսխում եք տերմիտների նման, քայքայում և էրոզիայի ենթարկում պետական ապարատն ու հանրային կյանքի ոլորտները։

Հիշեցնում եմ քեզ. Մենք քեզ աշխատող, «քշվող», սարքին մեքենա ենք թողել՝ բոլոր ճանապարհային քարտեզներով։ Հա, երբեմն ջուրը կարող էր եռալ, անիվը կարող էր նստել, թարթիչը՝ չմիանալ, բայց դու մեզնից ստացել ես հիմնովին աշխատող պետական ապարատ։

Դու և քո թիմը այնքան ապիկար եք, որ քանդելուց բացի ուրիշ ոչինչ չգիտեք։ Հերիք է այդ մեքենան փոսերը գցեք, եզրաքարերին խփեք, խմած քշեք։ Հիշիր, որ այդ մեքենայից մի հատ է, և ոչ մի ֆիրմա սերվիսում այն փոփոխման ենթակա չէ…

Հա, հիշեցնեմ նաև, որ այդ մեքենան դու չես ժառանգել, դու այն փախցրել ես։ Չես կարում քշես, բեր թող տեղը։ Ու մի մոռացիր. Վարորդը նաև հսկիչ է։ Թե չէ ժողովուրդը կանգառից դուրս մի օր կանգառ է պահանջելու»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով