Դիանա Գրիգորյան ջան ախպոր պես ուրիշ բաներով զբաղվի էլի

Մովսես Խորենացու «մեդալակիր», Հայֆիլմը ավերակներ դարձրած «Արմենիա» TV-ի նախկին սեփականատիրոջ նախկին հարս, սցենարիստների վերջին մեղք Դիանա Գրիգորյան ջան ախպոր պես ուրիշ բաներով զբաղվի էլի։

Գիտենք, որ դուք գումարի խնդիր չունեք, ամեն ինչ էլ ունեք։ Ասենք օրինակ վարսավիրանոց, հարսանյաց զգեստների խանութ, տորթերի կամ ծաղիկների սրահ աշխատեցրեք, որը վստահ եմ ձեզ մոտ ավելի լավ կստացվի։ Ամենայն անկեղծությամբ ասում եմ․ ձեր արևելյան հմայքով, իսկ դուք ունեք այդ հմայքը կարող եք օրինակ մի հետաքրքիր հաղորդում ստեղծել, վարել ու գտնեք ձեր հանդիսատեսին։ Բայց ի սեր Աստծո սցենարիստ ձեզ մի համարեք քանի-քանի անգամ հնչեցրել ենք և հնչեցրել են ձեզ այդ կոչերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա ի՞նչ տեսարան է Դիանա․․․ սա բռնության քարոզ է, նողկանք, հակաէսթետիկ ու հակա-հակա ամեն ինչին։ Ասել է թե չեք ուզում մի նայեք հարցը չի լուծվում դրանով։ Առաջին հերթին դուք իրավունք չունեք տարիներ շարունակ աղավաղել սցենարիստների բարդ ու տաժանակիր մասնագիտությունը։ Ռեժիսոր լինելով հանդերձ հինգ անգամ ծնվեմ մեռնեմ, նորից ծնվեմ, երևի մինչև վերջ չհասկանամ սցենարի բոլոր նրբությունները, իսկ դուք ձեզ հռչակել եք սցենարիստ։ Հարգելի Դիանա Գրիգորյան դադարեցրե՛ք ձեր գործունեությունը օր առաջ, հետո ձեր երկրպագուներն են առաջինը ձեր վրա քար նետելու, որ իրենց երեխաները կարող են մոր հետ «աղջի»-ով խոսել, որովհետև էկրանից դա են տեսել ու սովորել։

Իսկ նրանք ովքեր ձեր առջև ձեզ ծափահարում են ու ասում են բռավո Դիանա, նրանք պարզապես խաբում են ձեզ ու վերջ։

Ձեզ խաբել են Դիանա դուք սցենարիստ չեք, դուք արվեստի հետ կապ չունեք, դուք լավ բան չեք անում։ Ինքնախաբեությունը ամենաբարդ հոգեբանական վիճակներից է, որը մարդուն տանում է միայն անդունդ։ Ավելի քաղաքակիրթ չէի կարող գրել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մշտապես սովորող, մշտապես ուսումնասիրող, «կինոդրամատուրգիայից «սարսափող», Ռեժիսոր բառից շատ հաճախ «վախեցող», «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ Հայկ Բաբայան
Հայ կինոյի վերածնունդ ՀԿ / Armenian Revival of Cinema PO

Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով